Չորեքշաբթի, Մայիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմ հանդեպ միանշանակ քաղաքական հետապնդում է իրականացվում, բայց ես մարտական եմ տրամադրված. Ցոլակ Ակոպյան

01/12/2023
- Իրավունք
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իմ հանդեպ միանշանակ քաղաքական հետապնդում է իրականացվում. դա որևէ բանական մարդու մոտ կասկած չի հարուցում։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի Վ. Բրյուսովի անվան համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը՝ անդրադառնալով իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն։

«Դատարանի նիստը եղավ, վճիռը տրվեց։ Այս պահին տանն եմ։ Ես ինձ վերագրվող հանցանքը չեմ ընդունում, որևիցե մեղք չեմ գործել։ Ամեն ինչ կավարտվի, և հանրության համար ամեն բան պարզ կլինի »,- ասաց մեր զրուցակիցը։

Ցոլակ Ակոպյանը միաժամանակ հավելեց՝ չի կարծում, որ հանրային քրեական հետապնդում հարուցումը որևէ կերպ կազդի իր վարկանիշի և հեղինակության վրա, որովհետև դրանք ինքը ձեռք է բերել տարիների ընթացքում։

«Բոլոր բանական մարդիկ շատ լավ հասկանում են՝ խոսքն ինչի մասին է։ Այն մարդկանց, ովքեր իմ մասին այլ կերպ են մտածում, համոզելու ոչինչ չունենք։ Հանրության մեծ մասը, իմ ուսանողներն, ովքեր ինձ ճանաչում են, վստահ են, որ ես որևէ խախտում չեմ կարող կատարել,»,- ասաց մեր զրուցակիցը։

Երևանի Վ. Բրյուսովի անվան համալսարանի նախկին պրոռեկտորը նաև տեղեկացրեց՝ հետագա անելիքների մասին կորոշեն փաստաբանի հետ միասին։ Անհրաժեշտության դեպքում մամուլի ասուլիս կհրավիրվի։

«Միանշանակ մարտական եմ տրամադրված։ Սա էլ իմ պայքարի մասն է, որ ես պետք է պայքարեմ։ Երբ մտածում ես, թե ինչ է կատարվում այս պահին Բաքվում գտնվող մեր հայրենակիցների հետ, իմ հետ կատարվողը սովորական բան է թվում»,- ամփոփեց Ցոլակ Ակոպյանը։

Հիշեցնենք, որ դատախազը 2023 թվականի նոյեմբերի 30-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել 2018-2022 թվականներին «Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի  սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկանի պաշտոնը զբաղեցրած Ցոլակ Ակոպյանի նկատմամբ՝ դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելու համար, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից:

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Ց. Ա.-ն, զբաղեցնելով ՊՈԱԿ-ի սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկանի պաշտոնը, համատեղության կարգով հանդիսանալով «Փիլիսոփայության և պատմության», «ԲՊՀ հիմնադրամի Յունեսկոյի մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքագիտության» ամբիոնների ավագ դասախոս, ՊՈԱԿ-ի ռեկտորի հրամաններով հանձնաժողովների կազմում ընդգրկված չլինելու պայմաններում, դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից:

Մասնավորապես՝ 2019-2022 թվականների ընթացքում անգլերեն առարկայից անբավարար գնահատականներ ստացած ուսանողներից՝ Ռ. Ն.-ից, Հ. Ս.-ից, Մ. Ա.-ից, Մ. Ծ.-ից, Ս. Ա.-ից, Վ. Մ.-ից և Ն. Պ.-ից, ընդունել է «1-ին օտար լեզու (անգլերեն) 4», «Գրավոր խոսք (անգլերեն)», «Գրավոր խոսք (անգլերեն) 2», «Բանավոր խոսք (անգլերեն) 3» առարկաների լուծարային քննություններն ու նշանակել դրական՝ «60» գնահատականներ՝ քննական տեղեկագրում հանձնաժողովի անդամի փոխարեն դնելով իր ստորագրությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռադիոանոնս․ «Ազգ» շաբաթաթերթ, 01.12.23

Հաջորդ գրառումը

Ադրբեջանը հրաժարվեց մասնակցել վերջին շրջանի բարձրաստիճան հանդիպումներին, որոնք թույլ կտային քննարկումների արդյունքում գրանցել որոշակի առաջընթաց. Արարատ Միրզոյան

Համանման Հոդվածներ

Իրավունք

38-ամյա կալանավորը սեփական ոտքը մեխել է հատակին՝ ի նշան բողոքի, որ իրեն հանիրավի են բանտ նստեցրել

22/05/2026
Իրավունք

Արձանագրենք բացարձակ ճշմարտությունը. մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ. Ռոբերտ Ամստերդամ

17/05/2026
Իրավունք

Ինքնասպան եղած պաստառը պոկողի մահը իրավապահների խղճին է. Հովհաննես Խուդոյան

17/05/2026
Իրավունք

«Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակի ղեկավարը դատարանի դահլիճից ազատ արձակվեց

15/05/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանը հրաժարվեց մասնակցել վերջին շրջանի բարձրաստիճան հանդիպումներին, որոնք թույլ կտային քննարկումների արդյունքում գրանցել որոշակի առաջընթաց. Արարատ Միրզոյան

Please login to join discussion

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանի անվտանգության բարձրաստիճան նախկին սպան տեղեկություններ է փոխանցել ընդդիմադիրներին

27/05/2026

ArmLur.am-ին ընդդիմադիր ուժերից մեկի շտաբից տեղեկություններ հասան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգության համակարգում նախկինում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած սպաներից մեկը...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև․ Մայիսի 27-ին՝ ժամը 7:00-ից 12։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը. Տաթևիկ Հայրապետյան

26/05/2026

Կարևոր Հարգելի լրագրողներ, հանրային գործիչներ, ընդդիմադիր թեկնածուներ, խնդրում եմ, հորդորում եմ՝ մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը։ Խոսքը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական