Իգոր Խաչատուրովը 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

28

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի որոշմամբ քիչ առաջ փոփոխվեց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի  որդու` Իգոր Խաչատուրովի խափանման միջոց կալանավորումը:

«Քրեական դատավարության նոր օրենսգրքի համաձայն` դատարանը առանց առանձին սենյակ հեռանալու կարող է տվյալ փուլում որոշում կայացնել ամբաստանյալի խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու վերաբերյալ, և դատավոր Տաթևիկ Գրիգորյանը որոշեց Խաչատուրովի խափանման միջոց կալանավորումը փոխել է 1 մլն դրամ գրավով»,-այս մասին տեղեկացնում է պաշտպան Միհրան Պողոսյանը:

Իգոր Խաչատուրովին ազատ արձակելու 1 միլիոն դրամ գրավը վճարելու է նրա եղբայրը։

Նշենք, որ Իգոր Խաչատուրովը ձերբակալվել, ապա կալանավորվել է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։