Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Վանաձորի դպրոցներից մեկի փոխտնօրենի մոտ թմրանյութ հայտնաբերելու դեպքից։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դպրոցի փոխտնօրենը այս պահին ձերբակալված է։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նա բացատրել է, թե իբր կաթուցիչն ու թմրանյութը գտել է։ Իսկ գտել է, թե անձամբ է օգտագործում, կպարզեն իրավապահները։
Հիշեցնենք, որ քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել սեպտեմբերի 3-ին: Երեկոյան ժամը 7.30-ին ձեռնարկած միջոցառումների արդյունքում Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում ձերբակալվել և ոստիկանության Տարոնի բաժին էր բերվել 43-ամյա մի տղամարդ, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր կաթուցիչ` դեղնականաչավուն զանգվածով:
Դպրոցի փոխտնօրեն տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են: