Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու պահանջով՝ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ։ Տեղեկատվությունը հաստատել են նաև գլխավոր դատախազությունից:
«Դատական օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա՝ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ»,- նշել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։
Նախաքննության գաղտնիությամբ պայմանավորված՝, դատական իշխանության ու դատավորի հեղինակությունը արատավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ դատախազությունը չի մանրամասնել, թե խոսքն ինչ քրեական գործի մասին է:
Նշենք, որ 2013թ.-ից ՀՀ վարչական դատարանի դատավոր աշխատող Անի Հարությունյանին ազատությունից զրկելու թույլտվություն ստանալու հարց չի բարձրացվել: Այս դեպքում խոսքը միայն քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալուն է վերաբերվում: