Հայ ռազմագերիներին խոշտանգողներից մեկն ունի թուրքական ակցենտ

«Եվս մեկ սարսափելի տեսանյութ, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները խոշտանգում հայ ռազմագերիներին ԵՄ քաղաքական գործիչների համար, որպեսզի Թվիթերում իրենց խոր մտահոգությունն արտահայտեն Ադրբեջանի գազի արդյունահանման շուրջ Ալիևի հետ հանդիպումների ֆոնին»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը:
Ըստ լրագրողի՝ խոշտանգողներից մեկն ունի թուրքական (ոչ ադրբեջանական) ակցենտ։
Հիշեցնենք, որ ադրբեջնական տելեգրամյան ալիքներում տարածվել է հայ ռազմագերիներին խոշտանգելու նոր տեսանյութ, որի առնչությամբ ՀՀ Պն-ը հայտնել է, որ գերատեսչությունն ուսումնասիրում է այն։
News.am
