Արշակ սրբազանի կալանքի երկարացման միջնորդությունը Երևանի երեք նստավայրերում պտտվելուց հետո վերջապես գնաց ու գտավ իր սրտի դատավորին։
Եվ այդ դատավորն է Կարեն Ֆարխոյանը։ Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը՝ նշելով, որ կալանքի երկարացման նիստը կկայանա երկուշաբթի օրը, փետրվարի 2-ին, ժամը 18:30-ին, դատարանի Կենտրոնի նստավայրում։
«Հ․Գ․ Մասիս Մելքոնյանը Հայաստանում չէ․․․»,- գրել է նա։





