«Ազատ Արցախ-Հայաքվե» օրենսդրական նախաձեռնության անդամներն անհնար են համարում Արցախն Ադրբեջանի կազմում ընդգրկվելու՝ ՀՀ իշխանությունների դիրքորոշումը։
Հայաստանում ու Արցախում, նաև Սփյուռքում յուրաքանչյուր ոք հասկանում է՝ այն պահից, երբ Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում, արցախցիներին սպառնալու է ցեղասպանություն, բնաջնջում, հայրենազրկում։
Նիկոլ Փաշինյանն ասուլիսին բացեիբաց հայտարարեց, որ ինքն ընդունում է՝ Արցախն Ադրբեջանի մաս է, Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող 8 գյուղ, իսկ իր բնորոշմամբ՝ «ադրբեջանական անկլավները» Արցախի հետ պետք է հանձնվեն Ադրբեջանին։
«Ազատ Արցախ-Հայաքվե» օրենսդրական նախաձեռնության անդամներն Արցախի փրկությունը հնարավոր են համարում։ Պետք է 50 հազար ստորագրություն հավաքել, և այդ պարագայում հնարավոր է ԱԺ ներկայացնել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու դիրքորոշումը մերժելու և չեղարկելու օրենսդրական նախագիծ։
«Ազատ Արցախ-Հայաքվե» օրենսդրական նախաձեռնության անդամներն ապավինում են հայ ժողովրդի սրտացավությանը, կամքի ուժին ու պատրաստակամությանը։
Պետք է լինել միասնական, պայքարի ոգին ամրապնդել, որովհետև Արցախը կորցնելով՝ կկորցնենք նաև Հայաստանի Հանրապետությունը։ Ստորագրահավաքի մասին «Ազատ Արցախ-Հայաքվե» օրենսդրական նախաձեռնության անդամները նախապես կտեղեկացնեն։
Մանրամասները՝ տեսանյութում



