«Ղարաբաղը հավերժ կմնա Ադրբեջանի տարածք». այցով Բաքվում գտնվող Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է իր ադրբեջանցի գործընկեր գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ։
Յաշար Գյուլերը ևս մեկ անգամ շնորհավորել է Զաքիր Հասանովին նոյեմբերի 8-ի՝ «Ադրբեջանի հաղթանակի օրվա կապակցությամբ և ընդգծել, որ հարգում է նահատակների և վետերանների հիշատակը, ովքեր 44 օր հերոսաբար մարտնչել են Ղարաբաղի ազատագրման համար»։
Ադրբեջանին եղբայրաբար շնորհավորելուց հետո թուրք պաշտոնյանտարածաշրջանում խաղաղություն հաստատելուն միտված պատրաստակամություն է հայտնել։
«Մենք վճռական ենք զարգացնելու մեր հարաբերությունները և ձգտում ենք Կովկասում կայունության: Ադրբեջանն ազատագրել է «իր հողերը օկուպացիայից»։ Տարածաշրջանի երկրները կարող են ինքնուրույն լուծել իրենց խնդիրները, և որպեսզի դա ցույց տանք միջազգային հանրությանը, մենք աջակցում ենք Երևանի և Բաքվի միջև շփումներին», – ասել է թուրքը։