Հինգշաբթի, Հոկտեմբերի 9, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱՀԱՑՈՒ ՀԱՐՎԱԾ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԽՄԲՎԱԾՈՒԹՅԱՆԸ

18/11/2021
- 18 Նոյեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փոխադարձ եւ համատարծ անվստահության մթնոլորտը կլանել է ամբողջ հայաշխարհը: Ոչ ոք ոչ ոքի չի հավատում, չի վստահում: Նույնիսկ քաղաքական նույն ճամբարի մարդիկ կասկածում, առնվազն երկրորդ մտածում (second thaugth) են ունենում իրար նկատմամբ: «Ի՞նչ կա տակը», «ո՞ւմ հանձնարարությունն է կատարում», «անձնական ի՞նչ շահ ունի ինքը», «էգուց չի փոխի՞ դիրքը»… Բոլորը վախենում են խաբվելուց, հետեւաբար առաջ են քաշում իրենցըՙ «խաբողին խաբողուկես» տրամաբանությամբ:

Բոլորի աչքի դիմաց նսեմանում են բոլորը: Լիդերների հեղինակության իսկական ջարդ է տեղի ունենում մեր աչքի առաջ: Ընդդիմության կարկառուն լիդերները, հատկապես նոյեմբերի 8-ի հանրահավաքից հետո, այլեւս չունեն նախկին հեղինակությունը, գրեթե ոչ ոք վստահ չէ, թե նրանք արտաքին, հատկապես ռուսական թելադրանքով չեն առաջնորդվում եւ առաջնորդում: Նույնիսկ «քայլականները», որոնք արտաքուստ թվում են ավելի քան ինքնավստահ, չեն կարողանում թաքցնել իրենց հոխորտ կեցվածքի արհեստականությունը: Անշուշտ նրանք էլ են տեսնում եւ լսում իրենց առաջնորդի հակասական խոսքերն ու քայլերը: Շատերը լռում են, ոմանքՙ իրենց արմատականությունն են ցցում, հավանաբարՙ ինքնապաշտպանական բնազդի թելադրանքով: Սեփական կամ ինքնուրույն կեցվածք դրսեւորելու բնատուր մղումը բացակայում է բոլորի՛ մոտ: Նման այն հոտին, որն իր առաջնորդ խոյին է հետեւում անդունդն ի վայր: Վայրընթաց այդ ինքնասպանությունը չէր կարող մտահոգել մեզ, եթե չլիներ մեր երկրի, մեր պետության եւ ազգիՙ նույն անդունդում հայտնվելու հեռանկարը…

Իսկ ամենացավալին եւ առավել վտանգավորըՙ բանակում տիրող անվստահությունն է, մանավանդ վերին էշելոններում, ինչը չի կարող չվարակել ներքեւիններին, մինչեւ կրտսեր սպաներ, անգամ շարքային զինվորներ: 44-օրյա պատերազմում մեր պարտության գլխավոր համախտանիշը մի՞թե ներքին անվստահությունը չէր, երբ զինվորը վստահ չէր իր պաշտպանվածությանը, երբ կրտսեր հրամանատարը չգիտեր վերեւից ստացած հրահանգի եւ հրահանգողի հետեւողականությունը, իսկ ամենավերեւներումՙ գերագույն գլխավոր հրամանատարի իմաստության, ձեռնհասության, անկաշառության չափը, չասելու համար այլ բան:

Նույնը շարունակվում է այսօր: Աչքի առաջ ունենալով Պաշտպանության նախարարների, ԶՈՒ պետերի, ազգային անվտանգության տնօրենների եւ այլ պաշտոնյաներիՙ հագուստ փոխելու նմանվող իրարահաջորդ փոփոխությունները, առանց համապատասխան բացատրությունների, առանց այդ փոփոխությունների ներքին տրամաբանությունը բացահայտելու: Բարձրաստիճան պաշտոնյաներից շատերը չգիտեն, թե հաջորդ պահին ի՛նչ է սպասում իրենց, ձեւացնում են, որ իրենց գործն են անում հավատարմորեն, մինչ ուրիշներ պղտոր ջրերի մեջ իրենց ձուկն են որսումՙ «նեղ» օրվա ապահովության համար:

Նույնըՙ արտաքին ճակատում, տարածաշրջանային թե միջազգային: Այսպես կոչված նախկինները իրենց բոլոր թերություններով հանդերձ գոնե հետեւողական էին մեկ բանումՙ գործընկեր երկրների համար իրենց կանխատեսելիությամբ: Մերինի նման երկրի համար դա՛ է հարիր ու տեղին: Մինչդեռ այժմ, արդեն երեք տարի, տեսել ու տեսնում ենք հարափոփոխ քաղաքականություն, հակասական, իրարամերժ, խաբուսիկ, անհետեւողական կեցվածք ու գործողություն, որը, բնականաբար, չի հանդուրժվում ո՛չ բարեկամների, ո՛չ էլ բարեկամ ձեւացող երկրների կողմից:

Նույն քաղաքականությունը, ավելի շուտՙ վարքը անհասկանալի, շփոթեցնող է նաեւ սփյուռքահայության համար, որը բոլորովին էլ մի կուռ ամբողջություն չէ, ինչպես Հայաստանում պատկերացնում են ոմանք, նույնիսկ պատասխանատու պաշտոնյաներ: Ընդհակառակը, դա խիստ փխրուն եւ արդեն փխրված մի զանգված է, որի առավել մեծ մասի համար հայկականության հետ կապվածությունը շատ բարակ մի թել էՙ ամեն պահի կտրվելու պատրաստ: Եվ այդտեղ ո՛չ մեր ավանդական կուսակցությունները, ո՛չ էլ ազգային մեր գլխավոր կառույցները, անգամ մեր Եկեղեցին ոչինչ չեն կարող անել:

Տակավին երկու օր առաջ, սփյուռքյան տարբեր կենտրոնների ռամկավար ղեկավարների միջեւ համացանցային ժողովի ընթացքում, որը նվիրված էր նաեւ Հայաստանում տիրող իրավիճակի քննությանը, հստակորեն արձանագրվեց ցավալի այս իրականությունըՙ համատարած անվստահությունը, որից դեպի անտարբերության անցումը ընդամենը մեկ քայլ է, հատկապես օտար երկրներում, որտեղ հայ մնալը ընդամենը կամավոր ցանկություն է միայն, հաճախ ավելորդ, երբեմն անհարմար… Նույնն էր բոլոր ժողովակիցներիս մտահոգությունըՙ հատկապես վերջին պատերազմից, Արցախի 75 տոկոսի կորստից, սահմանային դիրքերի ու տարածքների զիջումից եւ թուրքադրբեջանական ամենօրյա լկտի շահատակումներից եւ մեր իշխանությունների անզոր եւ անկամ հակազդեցությունից հետո շատ ավելի դժվար է դարձել մայր հայրենիքի եւ ընդհանրապես հայկականության հետ սփյուռքահայերի կապվածության, այլ խոսքովՙ հայապահպանության գործը: Մանավանդ այն պայմաններում, երբ չկա համահայկական կենտրոնաձիգ որեւէ կառույց ու դրանից բխող համազգային ուղերձ, պատգամ, կարգախոս ու ծրագիր:

Ներկա վիճակը ծնունդն է փոխադարձ, դիմադարձ եւ համատարած անվստահության, ներսում թե դրսում, ըստ ամենայնիՙ մահացու հարված ազգային համախմբվածությանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԲԸՄ-Ն ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ Է ԲԱՑ ՖՈՐՈՒՄՙ ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հաջորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆԸ «ՄԱՅՐ» ԵՐԿԻՐ… ՀԱՅԱՍՏԱ՛Ն, ՍԹԱՓՎԻ՛Ր

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Իր 24-րդ թատերաշրջանը կբացի Մոսկվայի Հայկական թատրոնը

09/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
Հաջորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆԸ «ՄԱՅՐ» ԵՐԿԻՐ... ՀԱՅԱՍՏԱ՛Ն, ՍԹԱՓՎԻ՛Ր

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Նիկոլիստներ, բանավեճից խոսելուց առաջ Նիկոլին հիշեցրեք իր իսկ խոսքերը. Էդուարդ Շարմազանով

09/10/2025

Նիկոլիստներ, բանավեճից խոսելուց առաջ Նիկոլին հիշեցրեք իր իսկ խոսքերը…Աշոտյանն էլ հրավիրում է Նիկոլին բանավեճի ։ Նիկոլն է ասել՝ ինչ պետք...

ԿարդալDetails

Անընդունելի ու դատապարտելի է իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը. Արմավիրի թեմ

09/10/2025

Թուրքիան եւ Ադրբեջանը թքած ունեն «խաղաղության» համաձայնագրի վրա. նրանց պետք է Սյունիքը. Արմեն Աշոտյան

09/10/2025

Պիղծ ու պառակտիչ թեզը մեր տունը քանդեց. դե վայելեք ձեր ազգուրաց ու դավաճան կեցվածքի պտուղները. Վահե Լորենց

09/10/2025

Հնագետները Թուրքիայում հայտնաբերել են վրաց թագավոր Աշոտ I-ի կորած դամբարանը. Georgia Today

09/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական