Երկուշաբթի, Հոկտեմբերի 6, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԹԱՎՇՅԱ ԿՈՇԻԿՆԵՐԻ» ՀՈՏԸ

27/07/2018
- 27 Հուլիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Չնայած բազմաթիվ դեմ կարծիքներին, Մշակույթի նախարարությունը, գուցե անձամբ նախարարը, հնարավոր է վարչապետի բարձր հովանու ներքո, Հայոց պատմության թանգարանում բացեց «թավշյա հեղափոխության» վերաբերյալ ցուցադրություն: Նախարար Մակունցը շտապեց հայտարարել, որ ցուցադրությունը չի լինելու մշտական, այսինքն մի քիչ ցույց տան ու հավաքեն, դե այսինքն Նիկոլ Փաշինյանի այն կոշիկները, որոնք նա չի հանել Գյումրիից Երեւան ճանապարհին, նույն Նիկոլ Փաշինյանի ուսապարկը, որը, հիշում ենք, երրորդ «գործող անձն» էր Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան պատմական հանդիպման ժամանակ: Չի բացառվում, որ ցուցասրահում հայտնվի այն օճառը, որով ամեն առավոտ Հայաստանի ճանապարհներին ու փողոցներում լվացվել է Նիկոլ Փաշինյանը, կամ որով լվացվել են Նիկոլ Փաշինյանի դիմաց, որպեսզի նա տեսնի, թե ովքեր են իր կողքին քայլում, տեսնի ու հիշի… Մի խոսքովՙ Հայոց պատմության թանգարանում զուգահեռաբար բացվեց երկու ցուցադրություն, մեկըՙ «թավշյա հեղափոխություն», մյուսըՙ նվիրված ապրիլյան պատերազմին: Ըստ որոշ տեղեկությունների, առաջինին ավելի շատ մարդ է հետեւել, քան երկրորդին, բայց դա հավանաբար այն պատճառով, որ «հեղափոխությանն» ավելի շատ մարդ է մասնակցել, քան «պատերազմին», ընդ որումՙ նշանակություն չունի, թե ո՞ր հեղափոխությանը, կամ ո՞ր պատերազմին. երկուսն էլ աղետ են, բայց առաջինին մասնակցելը շահեկան կարող է լինել:

Հիմա, քանի որ «թավշյա հեղափոխությունն» արդեն ցուցադրվում է թանգարանում, նշանակում է, որ այն լավագույնն էր, ինչը տեղի ունեցավ մեր կյանքում վերջին տարիներին: Ու եթե հաշվի առնենք, որ Հայոց պատմության թանգարանում ես գոնե չեմ հիշում ցուցադրությունՙ նվիրված արցախյան պատերազմին ու շարժմանն առհասարակ, կնշանակի «թավշյա հեղափոխությունն» ավելի նշանակալից դեր է խաղացել հայ ժողովրդի պատմության մեջ, քան արցախյան պատերազմը: Ընդ որումՙ սա ապացուցում է ոչ միայն թանգարանային ցուցադրությունը, այլեւ Հայաստանի նորՙ ամենաբարձր մակարդակի պաշտոնյաների ելույթների տեքստերը: Վարչապետից սկսած մինչեւ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության եւ անասնաբուժության վարչության պետի տեղակալն իրենց ելույթներում պարտադիր շեշտում են «թավշյա հեղափոխության» կարեւորությունը հայկական պետության, աշխարհասփյուռ հայության զարգացման ու բարգավաճման գործում:

Ավելին, կան պաշտոնյաներ, որոնց կարծիքով մինչեւ «հեղափոխությունը», երբ Հանրային հեռուստաընկերությունը լրատվական թողարկման ժամանակ 20-25 րոպե Սերժ Սարգսյանն էր ցուցադրում, իսկ հիմա 20-25 րոպե Նիկոլ Փաշինյան է ցուցադրում, կնշանակի բոլորս սկսել ենք լավ ապրել, սիրով ապրել, օրը մեկուկես կոռուպցիոներ բացահայտել ու «Սասնա ծռերից» 2 ամբաստանյալ բաց թողնել, որ գնան ազատ քաղաքականությամբ զբաղվեն, ընտրություններին մասնակցեն: Ի դեպ, Հայոց պատմության թանգարանում չեն պատրաստվո՞ւմ մի առանձին հերոսական ցուցադրություն բացելՙ նվիրված «Սասնա ծռերին»… Չնայած սա կարող է հակապետական համարվել, քանի որ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ «Ծռերն» ինչ ասես, որ չէին ասում ներկայիս վարչապետի հասցեին, անգամ վռնդում էին նրան… Հիմա էլ, չնայած, ինչ լավ բան ասես, որ չեն ասում. իրավիճակ է փոխվել:

Ու մինչ այս նոր իրավիճակում շատերս փորձում ենք գտնել սերը, Եր-անը փորձում է գտնել քաղաքապետի «ժողովրդական» թեկնածուի: Այն, որ «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանում վարչապետից, մածունից, թանից, լավաշից, պանրից, հեքիաթներից ու ավանդույթներից բացի նաեւ քաղաքապետը պետք է «Ժողովրդական» լինի, չի քննարկվում: ՀՀԿ-ն, որը մի մութ անկյունում ձեռքերը ծալած նստածՙ իբր անհաղորդ հետ-ում է, թե ինչպես են նորերը արմատախիլ անում կոռուպցիան, չի պատրաստվում մասնակցել երեւանյան ընտրություններին: Ծառուկյանը դեռ չի հայտարարել, թե ի՞նչ է անելու Ծառուկյանը, իսկ Զարուհի Փոստանջյանը միշտ է ուզում դառնալ Երեւանի քաղաքապետ ու կարծես թե միշտ էլ ուզելու է, իսկ իշխանական «Քաղաքացիական պայմանագիրը», ըստ աստիճանաբար լրջացող լուրերիՙ պատրաստվում է քաղաքապետի պաշտոնում առաջադրել «Սուպեր մամային», ներողությունՙ «Կարգին Հայկոյին», ներողությունՙ Հայկ Մարությանին, որը բոլորովին վերջերս մտավ ՔՊ ու հայտարարեց, որ մտադիր է լրջորեն զբաղվել քաղաքականությամբ: Համ էլ միայն Հայկ Մարությանը կարող է Երեւանը դարձնել «Կարգին քաղաք», այնպես որ էլ ոչ մի «Ալա Բալա Նիցա» ու «Սուպեր մամա». սուպեր վարչապետի կողքինՙ սուպեր քաղաքապետ: Իհարկե հնարավոր է, որ վարչապետ Փաշինյանը փոշմանի, ինչի հետեւանքով էլ ՔՊ-ն փոշմանի ու Հայկ Մարությանն այդպես էլ չառաջադրվի Երեւանի քաղաքապետի պաշտոնում ու շարունակի զարգացնել հայրենական կինեմատոգրաֆը, որի արդյունքում էլ նոր ֆիլմ թողարկվիՙ «թավշյա հեղափոխության» մասին, ինչպես Մարությանի բոլոր ֆիլմերըՙ կոմեդիա ժանրում, բայց այդ մասին այս պահին միայն մի հոգի գիտիՙ Նիկոլ Փաշինյանը: Հա, առաջ էլ ամեն ինչ միայն մի հոգի գիտերՙ Սերժ Սարգսյանը, հիմա էլ մի հոգի գիտիՙ Նիկոլ Փաշինյանը: Պարզապես Սերժ Սարգսյանին ժողովուրդը չէր սիրում, Նիկոլ Փաշինյանին այնքան է սիրում, որ պատրաստ է Հայոց պատմության թանգարում մոտիկից տեսնել այն կոշիկները, որը նա օրեր շարունակ չի հանել:

Դուք չգիտեմ, բայց ես գերադասում եմ չսիրել պետության ղեկավարին, քան այնքան խոնարհվել, որ զգացվի կոշիկի հոտը: Կա միջի՞ն ինչ-որ բան, իհարկե կա, պարզապես չխոնարհվողներին անվանում են Սերժին կարոտածներՙ ստիպելով որ… Չէ, կարոտել կարելի է այն հարազատներին, որոնք արտագաղթել են մինչեւ «թավշյա հեղափոխությունը» եւ շարունակում են արտագաղթել դրանից հետո:

Հ ԱՖՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԼԱՅՆ ՆԵՐՈՒԺ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ

Հաջորդ գրառումը

ԹՈՒՆԱԼԻՑ ԺԱՌԱՆԳ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ԹՈՒՆԱԼԻՑ ԺԱՌԱՆԳ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ինքնասպանություն է գործել «Պրավդա» հրատարակչության նախկին տնօրենը

06/10/2025

«Պրավդա» հրատարակչության նախկին տնօրեն Վյաչեսլավ Լեոնտևը մահացել է Մոսկվայում, նախնական տվյալներով՝ ինքնասպանություն է գործել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով օպերատիվ...

ԿարդալDetails

Եվրոպայի փոփոխվող տրամադրությունները և դրանց արձագանքը Հայաստանում. Սուրեն Սուրենյանց

06/10/2025

Հայկական պատվիրակությանը Սոֆիայի օդանավակայանում ստիպել են մերկանալ և ենթարկել մանրամասն զննության

05/10/2025

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական