Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎՃԱՐՈՎԻ՞, ԹԵ՞ ԱՆՎՃԱՐ ԾՆՆԴՕԳՆՈՒԹՅՈՒՆ

20/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ծննդօգնության եւ երեխաների առողջության պետական հավաստագրերի տեղայնացումը, որը մեր երկրում մեկնարկեց մայիսի մեկից, տեղիք տվեց իրարամերժ կարծիքների: Մի կողմից քաղաքացիները բողոքում են, որ որոշումը սահմանափակում է հղի կանանց իրավունքն ազատ ընտրելու, թե որ՞ հիվանդանոցում ծննդաբերեն պետպատվերով` մայրաքաղաքի՞, թե՞ մարզային, իսկ մյուս կողմից առողջապահության նախարարությունն արդարացնում է որոշումը բացատրությամբ, որ ծննդօգնության համար մարզերին տրամադրվող պետական ֆինանսական միջոցներն այժմ մնում են հենց մարզային հիվանդանոցներում, ինչը կօգնի բարելավելու մարզերի ծննդօգնության հիմնարկների պայմանները եւ արժանավայել աշխատավարձ տալու մարզերի բժիշկներին:

Տեղայնացման մասին որոշումը, սակայն, չի արգելում կանանց ծննդաբերելու իրենց նախընտրած հիվանդանոցում, պարզապես փոխելով իրենց բնակավայրի հիվանդանոցը, օրինակ, մարզից գալով Երեւանի որեւէ հիվանդանոց` կանայք ծննդաբերելու համար ստիպված են վճարել 107 հազար դրամ: Բայցեւ որոշումը թույլ է տալիս անվճար սպասարկելու այն հղի կանանց, որոնք արդեն ցավերով դիմում են առաջին իսկ պատահած ծննդատունը ծննդալուծման համար` լինի դա Երեւանում, թե մարզերում: Այսինքն` նման շտապ դեպքերի համար ծննդօգնությունը դարձյալ անվճար է:

Իսկ արդյոք մարզային բոլոր հիվանդանոցներում պայմաններն անթերի՞ են, մասնագատեներն ու սարքավորումները` բավարա՞ր ըստ պատշաճի ծննդօգնություն ցուցաբերելու համար: «Ազգի» երեկվա համարում անդրադարձել էինք Արտաշատի բժշկական կենտրոնի ծննդօգնության պայմաններին: Հիշեցնենք, որ լրագրողների այցն Արտաշատի ու մարզային եւս երեք հիվանդանոցներ նախաձեռնել էր ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը:

Արարատի մարզում եղանք նաեւ «Արարատ» բուժկենտրոնում, որը վերանորոգվել է 2010 թվին Համաշխարհային բանկի վարկային ծրագրով: Հիվանդանոցում տարեկան շուրջ 300 ծննդաբերություն է լինում, իսկ ամսական կտրվածքով` 23-25: Ծնունդները տեղայնացնելու վերաբերյալ առողջապահության նախարարի հրամանից հետո այս հիվանդանոցում շատ բան չի փոխվել, քանի որ Արարատից Երեւան ծննդալուծման համար միայն հատուկենտ կանայք են գալիս` տարվա ընթացքում առավելագույնը 10 հոգի, այն էլ, ըստ հիվանդանոցի տնօրենի, մայրաքաղաք գալիս են ավելի շատ հեղինակության համար (որպեսզի ասեն` Երեւանում են ծննդաբերել):

Թեեւ Արարատի հիվանդանոցը, ներառյալ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը, ապահովված են մասնագիտական անձնակազմով ու սարքավորումներով, բայց լինում են դեպքեր, որ այստեղից էլ դեպի Երեւանի երրորդ մակարդակի ծննդօգնության հիմնարկներ ուղեգրումը լինում է անխուսափելի:

«Արարատ» բուժկենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանը բացատրում է, որ ծննդօգնության համար Երեւան ուղեգրում են, երբ կարիք է լինում ավելի բարձր որակավորմամբ նեղ մասնագիտական օգնության: «Արարատ» բուժկենտրոնը համարվում է երկրորդ մակարդակի հիվանդանոց եւ սպասարկում է շուրջ 40 հազար բնակչության: Տնօրենը նշում է` այսօրվա դրությամբ չնայած ունեն բժշկական լավ անձնակազմ, բայց մի քանի մասնագետների կարիք դեռեւս ունեն` հոգեբույժի, օնկոլոգի ու մի նեոնատոլոգի:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն անցկացնելով զուգահեռ Արարատի մարզի երկու հիվանդանոցների` Արտաշատի ու Արարատի բժշկական կենտրոնների միջեւ` ասում է. «Եթե գտնում են միջոց ունենալու այնպիսի հիվանդանոց, ինչպիսին Արարատինն է, ապա այդ ձեւը կարելի է գտնել նաեւ ծննդօգնություն իրականացնող մյուս հիմնարկների համար: Եթե բոլոր հիվանդանոցները լինեին այնպիսին, ինչպիսին Արարատինն է, ապա հավաստագրի տեղայնացումից մարդիկ չէին բողոքի»:

Արտաշատի բժշկական կենտրոն այցելության ու այնտեղ մեր նկատած խնդիրների մասին կարող եք կարդալ «Ազգի» երեկվա համարում:

Հավաստագրի տեղայնացման վերաբերյալ հրամանը շատ բան չի փոխել նաեւ Վայքի հիվանդանոցում, սակայն ոչ այն պատճառով, որ հիվանդանոցում գերազանց պայմաններ են, ու ներսում կա անհրաժեշտ ամեն ինչ, այլ այն պատճառով, որ Վայքից Երեւան հասնելը նախ հեռավորության առումով դժվար է, երկրորդն էլ` բուժանձնակազմի հոգատար ու ջերմ վերաբերմունքը հղիներին դրդում է ծննդաբերելու հենց Վայքի հիվանդանոցում, որը դեռեւս առաջին մակարդակի է:

«Վայքի բուժմիավորումը» սպասարկում է 15 հազար բնակչի, ու տարեկան ընդունում մոտավորապես 265 ծնունդ, օրինակ, 2012-ին ունեցել են 220 ծնունդ: Մայիսի մեկի հրամանից հետո ծնունդների ամսական թիվն այստեղ գրեթե անփոփոխ է մնացել:

«Վայքի բուժմիավորման» մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Ռուզաննա Վարդանյանը նշում է` նախկինում եւ հիմա էլ Վայքից Երեւան ծննդօգնության համար գալիս են միայն ուղեգրումով: Ռուզաննա Վարդանյանը, սակայն, ընդգծում է մեկ այլ հանգամանք, որն օրակարգային է ոչ միայն Վայքում` ավելացել են տարբեր պաթոլոգիաներով հղի կանանց թիվն ու կեսարյան հատումների քանակը: Միայն 2012 թվին Վայքի հիվանդանոցում եղել է կեսարյան հատումով 45 ծննդաբերություն: Կեսարյան հատումների ավելացումը, ըստ մասնագետի, պայմանավորված է նաեւ կեսարյան հատումների ցուցումների ընդլայնմամբ:

Վերադառնալով հիվանդանոցի պայմանների թեմային` Ռուզաննա Վարդանյանն իրենց բաժանմունքի մասով հավելեց, որ անհրաժեշտ մասնագետներով ապահովված են, սակայն սարքավորումների կարիք ունեն` այն էլ շատ:

Ծննդօգնության հավաստագրի տեղայնացման թեմային կանդրադառնանք «Ազգի» նաեւ հաջորդ համարում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒՆ ԲԱՔՈՒ ԷՐ ՏԱՐԵԼ ԱՄՆ «ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ՞ ՈՒՂԵՐՁԸ»

Հաջորդ գրառումը

ՀՈՒՆԻՍԻՆ` ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԱՃ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՀՈՒՆԻՍԻՆ` ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԱՃ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Միջազգային

Տեսանյութ. Ներգաղթածների դեմ  ռեյդերը զանգվածային բողոքի ցույցեր են առաջացրել Լոս Անջելեսում

07/06/2025

Հունիսի 6-ին դաշնային գործակալները ձերբակալություններ են իրականացրել Վեստլեյքի Home Depot-ի կայանատեղիում և քաղաքապետարանից ընդամենը 2 մղոն հեռավորության վրա գտնվող Fashion...

ԿարդալDetails

ԱՄՆ-ին անհրաժեշտ է նոր քաղաքական կուսակցություն. Մասկ

07/06/2025

Մոսադը մասնակցո՞ւմ է ուկրաինական անօդաչուների կողմից ռուսական օդանավակայանների վրա հարձակումներին

07/06/2025

Թրամփը պնդել է, որ Մասկի հետ որևէ շփում չի ունենալու, բայց Մասկին սպասում են նրա արարքների հետևանքները

07/06/2025

Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը «Պատիվ ունեմ»-ի վարչապետի թեկնածուին ձայն չեն տա

07/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական