Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արշավիր Շիրակյան. «Կտակն էր նահատակներուն»

03/09/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

            Գաղափարապաշտ մարտիկ, վրիժառու Արշավիր Շիրակյանի կյանքի մասին հետաքրքիր փաստեր ենք իմանում իր իսկ հրատարակած «Կտակն էր նահատակներուն» վեպից, որը հրատարակվել է Բեյրութում, 1965 թվականին՝ հետևյալ մակագրությամբ. «Հեղինակը և Համազգային Հայ Մշակութային Ընկերակցութիւնը այս հատորը կը ձօնեն Ապրիլեան Եղեռնի յիսնամեակին առթիւ, մեր բիւրաւոր նահատակներու անմոռանալի  յիշատակին»: 
            Անդամագրվելով «Նեմեսիս» գործողությանը ՝  նրա առաջին պարտականությունը դառնում է շանսատակ անել Վահե Իհսանին, ով  Պոլսում հանձն էր առել կազմելու հայ մտավորականների ցուցակը :
            «Կրակի մկրտութիւն» գլխում Շիրակյանը բերում է բոլոր մանրամասները, թե ինչպես է գտել, հետապնդել և ատրճանակի ողջ պարունակությունը դատարկել մատնիչի գլխին:
            Մեջբերենք վեպից. 
            «Կը հետապնդէինք պատերազմի սեւ դէմքերը, լրտես-մատնիչները, որոնց գլխաւորները մաքրագործուած էին արդէն.- Յարութիւն Մկրտիչեան, Հմայեակ Արամեանց, պուլկար Վլատիմիր: Բայց դեռ կապրէր գլխաւոր մատնիչնէրեն մէկը, որ տակաւին իր չարաշուք ստուերը կը պտտցներ ճոխ կեանքի մը վայելքներուն մէջ, լիովին վարձատրուած թուրք իշխանութեանց կողմէ, յանդուգն ու մերթ ամբարտաւան, ամէն տեղ կրկնելով.«Զիս սպաննողը դեռ մօրմէն չէ ծնած»:           
Վահէ Իհսահնն էր ճիւաղային հոգիով մատնիչը, որ ոչ միայն պատերազմի ընթացքին տնաքանդ սխրագործութիւներով անուանի էր, այլև Զինադադարի այդ օրերուն ալ կը շարունակէր իր ամօթալի գործը, քեմալականներուն գործակալը դառնալով եւ Հայ յեղափոխականներու ու մտաւորականներու անուանացանկ մը կազմած ու յանձնած էր քեմալականներուն, որպեսզի Պոլիս մտած ատեննին ձերբակալեն զանոնք…Գիտեի արդեն, որ Վահէն անցած է Դաշնակցութեան սեւ Ցանկին վրայ.հետապնդողներէն մէկն ալ ես էի…Ամէն առտու կանուխ կը հետեւէի չարագործ-լրտեսին, տունեն մինչեւ պաշտօնատունը կամ ոստիկանութեան կեդրոնը…Անպատիժ չձգելու համաժողովրդական ցանկութիւնը, որ ամէն տուն ու հէղ կը յայտնուէր  եւ այդ ձգձգումերը անհամբերութեամբ լեցուցած էին զիս…Այդքան չարիքներէ վերջ այդ հրէշին ողջ մնալը նախատինք մըն էր մեր կազմակերպուփեան եւ քիչ մը արժանապատութիւն ունեցող ոեւէ հայ երիտասարդի համար: Վահէ Իհսան կը սոսկար Դաշնակցութենէն. բայց միշտ ալ կը ճգնէր անվախ երեւոյթ մը ցոյց տալ…որոշեցի մօտենալ իրեն եւ բարակամանալ: Շատ դժուար չեղաւ. որովհետեւ Վահէն ինքն ալ կը փնտռէր մեզմէ մէկը, որուն կարենար արտահայտուիլ և անուղղակի կերպով իր խօսքերը տէղ հասցնել..Երբեմն երբ գլուխը քիչ մը աւելի տաքցած ըլլար օղիէն, կը բացագանչէր.         
            -Ծո՛, քու այդ Դաշնակցականներդ ինչ կուզեն ինձմէ, առտուրնէ մինչեւ իրիկուն տանս առջեւ մարդ կը պտտի, ըսէ իրենց թող խելօք կենան…միայն Դաշնակցութիւնը մարդ չունի… Մենք ալ ունինք:           
            –Ձեզի համար « գոց սիր դող» կըսեն, Պարոն Վահէ: Ես միշտ մէջերնին եմ, Ձեր մասին բնավ խօսող չկա:   
            –Ըսէ իրենց որ հետս չիյնան…ետքը գէշ կըլլայ:  
            1920 թվականի մարտի 27-ի առաւօտն էր:         
            Արշալոյսին դուրս ելայ Բերա Բալասի դիմացի շէնքէն , ուր անցուցած էի գիշերը: Վճռած էի այդ օրն իսկ «գործը» վերջացնել ամէն գնով:     
            Թարլապաշըի պողոտայէն վեր սկսայ յառաջանալ հանդարտ քայլերով: տեսայ որ մատնիչը դէմէն կու գայ, ձեռքերը գրպանը, ուր միշտ ատրճանակ մը պատրաստ կը պահէր, ինչ որ զանազան առիթներով ստուգած էի… Տեսնելով Իհսանին արագ յառաջանալը դէպի իմ կողմս եւ դիտելով փողոցին բազմութիւնը, սարսուռ մը ունեցայ, բայց իսկոյն ինքզինքս զսպեցի: Դէմքէն կարլի էր գուշակել որ կասկածներ կանցնէին նտքէն: 10-15 քայլ հեռուէն թիկնապահ թուրք ոստիկանը ետեւէն կուգար…Ձեռքս հանեցի գրպանիս ատրճանակին վրայէն եւ բարեւ տալու ձեւ մը ըրի: Իհսան ստիպուեցաւ ժեսթս կրկնել եւ իր կարգին ձեռքը գրպանէն հանեց: Ճիշտ այդ միջոցին կը սպասեի արդէ: Վայրկենապէս հանեցի ատրճանակս եւ կրակեցի: Գնդակը վրիպեցավ ճակատէն և հանդիպեցաւ կոկորդին…Թիկնապահ ոստիկանը զենքի ձայնը առնելուն պէս անհետացած էր:
            Երկրորդ գնդակ մը եւս ստացաւ Իհսան իր թեւէն. տեսնելով որ չպիտի կարենայ ատրճամակը գործածել, սկսաւ փախչիլ: Ետեւէն երկու գնդակ ւս պարպեցի, նոյն ատեն հալածելով զինք: Իրարանցումը սկսած էր փողոցին մէջ: Տուներու պատուհաններէն թաղարներ եւ զանազան առարկաներ կը նետէին վրաս, արգիլելու համար հետապնդումս, բայց անցորդներէն ոչ ոք կը համարձակէր միջամտել: 
 Քիչ մը վազելէ ետք Իհսան ինկաւ գետնին եւ գլուխը քարի մը զարնուեցաւ: Վերջին երկու գնդակներս ալ հանդիպած էին իրեն, բայց մահացու ըլլալու չէին, քանի որ մատնիչը փորձեց ոտքի ելլել ինկած տեղէն, թէեւ չյաջողեցաւ: Իհսան իրարանցումէն օգտուելով, յաջողած էր գրպանէն հանել ատրճանակը ու նշան առնել ինծի: Ժամանակ չտուի իրեն . վրան նետուեցայ ու ատրճանակիս բոլոր փամփուշտները  պարպեցի գանկին մէջ:          
            Երկու քայլ հեռանալէ վերջ վերադարձայ, ապահով ըլլալու համար որ հրէշը դադրած էր ապրելէ: Գանկը ջախջախուած էր եւ ուղեղէն մաս մը դուրս ցայտած: Այն ուղեղը, որ տարիներ շարունակ անմեղ Հայերու չարչարանքին եւ մահուան պատճառ եղած էր:
            Պահ մը բնազդաբար վեր նայեցայ, դիտելով  պատուհաններուն մէջ խռնուած բազմութիւնը եւ դող մը անցաւ մարմնէս: Թշնամական խօսքեր ընող եւ  պոռչտուքներ արձակող կիներն ու մարդիկը չէին ուշադրութիւն գրավողը:        
             Պատուհաի մը մէջ ամբողջ հասակով կեցած էր կին մը եւ տրտում-տխուր կը դիտէր Իհսանին սատակը:      
            Ճիշտ այդ փողոցին վրան էր մատնիչին անթիւ զոհերէն տոքթ. Պեննէի բնակարանը եւ պատուհանէն դիտող հայուհին տոքթ. Պեննէի այրին էր: Նոյն փողոցին մէջն էր նաեւ տոքթ. Տաղաւարեանի տունը. դարձեալ Իհսանի զոհերէն…»[1]


[1] Արշաւիր Շիրակեան, Կտակն էր նահատակներուն, Երեւան, Գ. հրատարակութիւն, 1991, էջ՝ 122-137:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռուստամ Մուրադովը հանդիպել է Արցախի Մարտակերտ քաղաքի տներից մեկը մտած ադրբեջանցու հետ, որը կալանավորված է

Հաջորդ գրառումը

ԵՄ-ն կփոխգործակցի Թալիբանի հետ՝ առանց քաղաքականապես ճանաչելու

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հաջորդ գրառումը

ԵՄ-ն կփոխգործակցի Թալիբանի հետ՝ առանց քաղաքականապես ճանաչելու

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական