Ռուսաստանը երկու տարով հեռացվել է Շախմատի միջազգային ֆեդերացիայից (ՖԻԴԵ). հայտնում է Deutsche Welle-ն։
Այս որոշումը կայացվել է ուկրաինական կողմի բողոքի հիման վրա։
«Բողոքի ձայնը խստորեն դատապարտում է Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի մարզերում, ինչպես նաև Ղրիմի շրջաններում գործող շախմատային ակումբների՝ Ռուսաստանի շախմատի ֆեդերացիային անդամակցությունը, Այդ բնակավայրերը գտնվում են Ռուսաստանի վերահսկողության տակ, բայց միջազգային հանրությանը հայտնի են որպես Ուկրաինայի տարածքներ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Արկադի Դվորկովիչին նկատողություն է տրվել Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի հոգաբարձուների խորհրդի անդամ լինելու համար։
Որոշումն ուժի մեջ կմտնի օգոստոսին։