Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությանը:
65 կգ քաշային կարգում հանդես եկող Վազգեն Թևանյանը դուրս է եկել եզրափակիչ, որտեղ վճռորոշ գոտեմարտում կմրցի Թուրքիայի ներկայացուցիչ Համզա Ալաջայի հետ։
Քառորդ եզրափակչում Թևանյանը 4։3 հաշվով հաղթել էր Ճապոնիայի ներկայացուցիչ Ամրակու Ռիոմային։
Արման Ավագյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի, իսկ Մանվել Խնձրցյանը, Արման Անդրեասյանը և Հովհաննես Մաղաքյանը լքել են պայքարը: