Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր:
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլի օղակներ վարժության եզրափակիչում Արթուր Ավետիսյանը, հավաքելով 14,666 միավոր, զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Արթուր Դավթյանն այս վարժությունում 7-րդն է:
Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության նժույգ-թափերի վարժությունում Գագիկ Խաչիկյանը հավաքեց 14,733 միավոր, իսկ Հարություն Մերդինյանը` 14,566 միավոր: Խաչիկյանը գրավեց երկրորդ տեղը, իսկ Մերդինյանը` 3-րդն է: Նույնքան միավորով 3-րդ տեղում է նաև Ուկրաինայի ներկայացուցիչ Իլյա Կովտունը:
Ապրիլի 30-ին Արթուր Դավթյանը կմրցի հենացատկ վարժության եզրափակիչում: