Լևոն Արոնյանը եզրափակչում հաղթանակ տարավ Մագնուսի նկատմամբ։
«Ես անչափ ուրախ եմ և հպարտ եմ Հարավային Աֆրիկայում ազատ ոճի շախմատի Մեծ սաղավարտի մրցաշարում հաղթելու համար։ Ամբողջ տարին հրաշալի էր, և իմ ընտանիքն ու երկրպագուները շատ աջակցեցին ինձ։ Շնորհակալություն բոլորիդ ինձ հավատալու համար», – գրում է Արոնյանը։
Քեյփթաունում ընթացող շախմատի Freestyle Chess Grand Slam Tour 2025 մրցաշարի կիսաեզրափակչում նորվեգացի Մագնուս Կարլսենը հաղթեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Ջավոխիր Սինդարովին՝ 2,5։1,5, իսկ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լեւոն Արոնյանը 3։1 հաշվով առավելության հասավ գերմանացի Վինցենտ Կեյմերի նկատմամբ։





