Ռուսաստանի քաղաքացիություն ստացած օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը կընդգրկվի Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի (ՌԸՖ) կառույցում։ Այդ մասին tass.ru-ին հայտնել է ՌԸՖ-ի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին։
«Լեւոն Ջուլֆալակյանը մեր մարզաձեւի վառ ներկայացուցիչներից է։ Նրա ամբողջ կյանքը կապված է մարզական ըմբշամարտի ասպարեզում աշխատանքի հետ։ Նրա ահռելի փորձը թույլ է տվել հասնել հաջողությունների Հայաստանի հավաքականի հետ բարդ պայմաններում։
Նա Կարելինի, Մաջիդովի եւ ինձ հետ հաղթել է 1988թ․ Սեուլի Օլիմպիական խաղերում։ Նա կլինի մեր ֆեդերացիայի կառուցվածքում, դա միանշանակ է, ե՛ւ հորհրդատուի, խորհրդականի, ե՛ւ մեր ընկերոջ կարգավիճակում»,- ասել Մամիաշվիլին։
Լեւոն Ջուլֆալակյանը 1999-2019 թվականներին գլխավորել է Հայաստանի հավաքականը։