Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը Փարիզի օլիմպիական խաղերի եզրափակիչ են անցել. հայտնում են Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեից։
Եզրափակիչ ելույթները կկայանան օգոստոսի 3-ին և օգոստոսի 4-ին։
Հիշեցնենք, որ 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարում ընթանում է որակավորման փուլը, որտեղ Հայաստանը ներկայացված է երկու մարզիկներով՝ Արթուր Դավթյան և Վահագն Դավթյան։
Մեր մարզիկներից առաջինը մրցահարթակ է դուրս եկել Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը: Օղակների վարժության որակավորման փուլում Վահագնը վաստակեց 14.733 միավոր:
Փարիզի «Բերսի» մարզապալատում անցկացվող սպորտային մարմնամարզության օլիմպիական մրցաշարում Արթուր Դավթյանի առաջին մոտեցումը այնքան էլ հաջող չստացվեց ինչի արդյունքում վաստակեց14.533 միավոր: Երկրորդ ցատկը համեմատաբար ավելի լավ կատարեց և վաստակեց 14.800 միավոր: Երկու ցատկերի հանրագումարում Արթուր Դավթյանը վաստակեց 14.666 միավոր: