Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հոդվածաշար․ 100 տարի առաջ՝ 1921թ․ Կոստանդնուպոլսում չորս հայկական կուսակցությունների միավորմամբ հիմնադրվեց Ռամկավար Ազատական կուսակցությունը -մաս 3

26/04/2021
- Պատմություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azgonline.am-ը սկսում է տպագրել պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Սարգսյանի հոդվածաշարը նվիրված ՌԱԿ հիմնադրման 100-ամյակին, –

Նյութի երկրորդ մասը այստեղ – ,

ՆՅՈւԹ–3                   ՀՈԴՎԱԾԱՇԱՐ

Սեփական ժողովրդի ցավով ապրող Մ. Ավետիսյանը չէր կարող երկար հեռու մնալ «Էրգրից», որտեղից տագնապալից լուրեր էին հասնում, մթնոլորտը գնալով լարվում էր: Թուրքական իշխանությունները պետական մակարդակով  և Համիդիե գնդերի ձեռքով ամեն ինչ անում էին հայ ժողովրդին բնօրրանից զրկելու և ոչնչացնելու համար: 1893 թ. Մ. Ավետիսյանը նշանակվում է Սալմաստի. Խոյի, Ուրմիայի և Թավրիզի հայկական դպրոցների տեսուչ: Այստեղ նա նոր և առաջադիմական մեթոդներով արմատապես փոխում է դասավանդման մեթոդներն ու ձևերը: Խելամիտ գործունեությամբ ակտիվացնում է տեղի գաղթօջախը, հասնում է այն բանին, որ մարդիկ հոժարակամ մասնակցում են հասարակական կյանքին, արմենական մասնաճյուղեր է հիմնում Սալմաստում, Խոյում, Հավթանում, Ուրմիայում, Փայաջուկում, Թավրիզում: Ուշադիր Թուրքիայում ոչ հայանպաստ զարգացումներին հետևող գործիչը՝ անտեսելով ձերբակալվելու և խիստ պատժի ենթարկվելու իրական վտանգը՝ 1895 թ. տեղափոխվում է Վան և ստանձնում Արմենականի ղեկավարությունը և սկսում մտածել այն համահայկական կուսակցության վերածելու մասին, որովհետև համոզված էր, որ արևմտահայերը իրենք պետք է լուծեն իրենց հուզող հարցերը: Դժբախտաբար դեպքերը խոչընդոտեցին այդ մտադրության իրականացմանը:

Արմենականները զինատար խմբերով Սալմաստ-Դերիկ-Վան ճանապարհով սկսեցին զենք ու զինամթերք ներկրել «էրգիր»: Փորձությունների հաղթահարելով  ճարպկորեն նրանք կարողանում են զգալի քանակությամբ զենք տեղափոխել Վան, 105 մարտական խումբ (մեկ խմբում 10-15 մարդ, 350 հրացան) ձևավորել, որի շնորհիվ վանահայությունը կարողացավ դիմակայել ոսոխին ու փրկվել 1896թ. կոտորածներից: 1896 թ. հունիսի 2-ի լույս 3-ի գիշերը Այգեստանի Ուրբաթ Առու վայրում թուրք զինվորների և աղի առևտրով զբաղվող քուրդ մաքսունենգ խմբի միջև տեղի ունեցած բախումը վերագրելով հայերին՝ իշխանությունները ձերբակալում են Վանի որոշ անվանի մարդկանց (Հ. Պարթևյան, Պ. Սոլախյան և Մ. Ավետիսյանի ավագ եղբայր` Կ. Թերլեմեզյան) և գիշերը քաղաքից հանելով գազանաբար սպանում են:

Հունիսի 3-ից կառավարիչ Սաադէդդին փաշան գործի դրեց ջարդի ծրագիրը:

Նախօրյակին Մ. Ավետիսյանը հրավիրում է բնույթով առաջին անգամ գումարվող կուսակցական ղեկավարների խորհրդակցական ժողով և փորձում ստեղծված իրավիճակից ելք որոնել և ժողովրդին փրկել կործանումից: Նա հիմնավորում է համագործակցության անհրաժեշտությունը և հայ կուսակցություն-ների տեղական առաջնորդները խոհեմաբար որոշում են միակամ գործել: Ավետիսյանի մանրակրկիտ ուսումնասիրությունների ու ձևաչափումների հիման վրա նախապես պատրաստած պաշտպանական ծրագիրը դաշնակցական Պետոյի (Ալ. Պետրոսյան) և հնչակյան Մարտիկի (Մ. Սարուխանյան) հետ համախորհուրդ, հունիսի 4-ից դրվում է գործադրության մեջ: 500-ից ավելի հայ ռազմիկներ դիրքեր են գրավում նախապես կառուցված 33 դիրք-պատնեշների վրա:

Հայկական թաղամասերը վերածվել էին ինքնապաշտպանական ճամբարի, իսկ ընդհանուր ղեկավար Ավետիսյանը` իսկական հրամանատարի: Պաշտպանվելու համար օգտագործվում էին բոլոր միջոցները: Կապ էր պահպանվում բոլոր դիրքերի հետ, անհրաժեշտության դեպքում օգնություն հասցվում թուլացող մասերին: Այգեստանը վերածվել էր անառիկ ամրոցի, որի յուրաքանչյուր բնակիչ լավ գիտեր իր անելիքը: Ինքնապշտպանությունը տևեց 1896 թ. հունիսի 3-ից 10-ը: Դա անհանգստացրեց թուրքական կառավարությանը և Վանի անգլիական հյուպատոս Ուիլյամին: Վերջինս մտավախություն ուներ, թե դա կարող է առիթ տալ սահմանակից Ռուսաստանի ռազմական միջամտությանը: Դրանից անհանգստացած Սաադէդդինը Ուիլյամի միջոցով Մ. Ավետիսյանին առաջարկում է հանձնվել: Զինվորական մարմինը մերժում է թուրքական այդ առաջարկը:

Ի վերջո համաձայնություն է ձեռք բերվում, որ հայ մարտիկները թողնեն Վանը` պայմանով, որ ճանապարհին չհետապնդվեն: Միջկուսակցական ժողովում որոշվում է, որ բոլորը միասին առաջ շարժվեն: Հնչակյան զինվերները առաջապահներ են ընտրվում, դաշնակցականները՝ հետնապահներ, իսկ արմենականները` անզեններին երկու կողմից պաշտպաններ: Սակայն ավելի ուշ արմենականները անզեն ժողովրդի հետ ճանապարհը շարունակում են մենակ: Անվերջ ընդհարումներից հետո խումբը մտնում է Խանասուրի դաշտ, որտեղ էր Բարդուղիմեոսի վանքը: Այստեղ դարանակալած մեծաքանակ թուրք զինվորներն ու քուրդ հեծյալները Շարաֆ բեկի գլխավորութլամբ հարձակվում են և սրի քաշում բոլորին, այդ թվում՝ Մ. Ավետիսյանին, որը թեև հնարավորություն ուներ խույս տալու մահից, սակայն անվեհեր առաջնորդը որոշում իր ժողովրդի հետ կռվել մինչև արյան վերջին կաթիլը և զոհվում (ընդամենը՝ 384 զոհ ունեցանք): Նրա պայծառ կերպարը հավերժ կմնա մեր ազատագրական շարժման պատմության մեջ և կոգևորի շատ սերունդների:

1896թ. Վանի ինքնապաշտպանական մարտերում ծանր կորուստներ կրած արմենականները համարյա լրիվ ուժազրկվեցին: Սակայն դա դարձավ դպրոց 1915թ. ինքնապաշտպաններ համար, որոնք փայլուն հաղթանակ տարան 1915 թ. Վանի հերոսական ինքնապաշտպանության գոյամարտում: Այսօր էլ Մ. Ավետիսյանի հերոսական կերպարը ոգեշնչում է շատերին, իսկ նրա հիշատակը վառ է մնում  ապրողների սրտերում: Միայն, ցավոք, շատերը չգիտեն նրա մասին, որը կարելի է շտկել Մ. Ավետիսյանին նվիրված որևէ դպրոց, փողոց, հուշամեդալ կամ ինչ-որ մի այլ հաստատություն նրա անունով կոչելով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Հաջորդ գրառումը

Թեհրանը ցանկություն հայտնեց դառնալ «Սպուտնիկ V»-ի արտադրության տարածաշրջանային կենտրոն

Համանման Հոդվածներ

Նորություններ

Անթիլիասի մայրավանքում լույս է տեսել «Արցախի դեմ ցեղասպանության» գիտաժողովի նյութերի հավաքածուն

24/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ես Բրեժնևին աղաչեցի, որքան կարող էի». Ինչ էր Հենրի Քիսինջերը վախենում ասել ամերիկացիներին

30/04/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Իմ Մէկ Հատիկ Աղուոր Հագուստս Հոն Մնաց. Վերապրողի մը Ոդիսականը

30/04/2025
Նորություններ

Հայոց ցեղասպանությունը՝ ականտես-վերապրողի վկայությունը

26/04/2025
Հաջորդ գրառումը

Թեհրանը ցանկություն հայտնեց դառնալ «Սպուտնիկ V»-ի արտադրության տարածաշրջանային կենտրոն

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել ինձ. Սամվել Կարապետյան

17/06/2025

Գործարար Սամվել Կարապետյանը RT-ին մեկնաբանություն է տվել իր տանն իշխանությունների հրահանգով կատարված խուզարկության առնչությամբ․ «Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել...

ԿարդալDetails

Հայաստանում գործում է կազմակերպված հանցավոր խումբ` Փաշինյանի գլխավորությամբ. «ՀայաՔվե»

17/06/2025

Ֆոտոշարք. Երբ խոսում է պատմությունը, որի փոխանցողն է մաեստրո Գարի Քյոսայանը

17/06/2025

Ահմադինեժադի գրասենյակը հերքել է լուրը, թե Իրանի նախկին նախագահը, հնարավոր է, սպանվել է Թեհրանում

17/06/2025

Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել. Փաշինյան

17/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական