Ուրբաթ, Նոյեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

200-ամյա Ներսիսյան դպրոցը

27/05/2024
- Պատմություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայկական ամենահայտնի ու առաջադեմ կրթօջախը հիմնադրվել է 𝟏𝟖𝟐𝟒 թվականին Թիֆլիսում՝ Ներսես Ե Աշտարակեցու նախաձեռնությամբ։ Դպրոցն իր 𝟏𝟎𝟎-ամյա գործունեության ընթացքում տվել է շուրջ երկու հազար շրջանավարտ։ Նրա առաջին շրջանավարտներն են եղել հայ մշակույթի այնպիսի ականավոր գործիչներ, ինչպիսիք են Խ. Աբովյանը, Ստ. Նազարյանը, Գ. Շերմազանյանը, Պ. Պռոշյանը, Ղ. Աղայանը, Երվանդ Քոչարը, Դ. Դեմիրճյանը, Եր. Լալայանը և այլք։ Այնտեղ սովորել է նաև Հովհ. Թումանյանը։ Հովհ. Թումանյանը Ներսիսյան դպրոց է ընդունվել 1883 թվականին՝ որպես երկրորդ դասարանի երթևեկ աշակերտ։ Այնտեղ մոտ երեք տարի սովորելով ձեռք է բերում մտավոր ընդհանուր զարգացում, հատկապես հումանիտար գիտությունների բնագավառում: Թումանյանի ուսուցիչների մեջ կային բանիմաց ու իմաստուն դեմքեր. նրանք էին՝ Գ. Բարխուդարյանը, Փիլ. Վարդանյանը, Կ. Կարապետյանը և այլք։

Սիրելի ուսուցիչներից էր հատկապես պատմավիպասան Ծերենցը (Հովսեփ Շիշմանյան), որը դասավանդում էր հայոց պատմություն և ֆրանսերեն, նրա դասերի և լայն ընթերցանության շնորհիվ Թումանյանի սերն ու հետաքրքրությունն ավելի է զարգանում ու խորանում դեպի հայ ժողովրդի պատմությունը:

Ներսիսյան դպրոցում ուսումնառելու տարիներին պատանի բանաստեղծի գրական և հասարակական հայացքների ձևավորման վրա խոր հետք են թողնում Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը, Ռ. Պատկանյանի և Մ. Նալբանդյանի հոդվածներն ու երգերը, Րաֆֆու վիպասանությունը, ինչպես նաև ռուս պոետների՝ Լերմոնտովի, Պուշկինի, Կռիլովի երկերի ընթերցանությունը:

Աշակերտական տարիներին նա սկսում է գրել լեգենդներ՝ «Շունն_ու_Կատուն», «Անբախտ վաճառականները», և մի շարք ազգային–հայրենասիրական բանաստեղծություններ՝ «Ինչո՞ւ ես տխուր», «Թող փչե քամին» երգի եղանակավ», «Նահապետի ողբը» և այլն. դրանք տարածվելով աշակերտության շրջանում հռչակում են պատանի բանաստեղծի անունը դպրոցում և դրա պարիսպներից դուրս:

Ներսիսյան դպրոցում Թումանյանն ունեցել է մտերիմ ընկերների շրջան, որոնց հետ հարաբերությունները շարունակել է նաև ուսումը թողնելուց հետո։

Լուսանկարում՝ Ներսիսյան դպրոցի 𝟒-րդ դասասարանի աշակերտները. կանգնածների շարքում՝ ձախից 6-րդը՝ Հովհ. Թումանյանը

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եթե Փաշինյանը երեկ հանդիպեր Սրբազանին, ինչ-որ առումով նույնիսկ շահած դուրս կգար, բայց նա այդ շանսը կորցրեց. Մետաքսե Հակոբյան

Հաջորդ գրառումը

Տեսանյութ. Այրում քաղաքը համարյա ամբողջությամբ ջրի տակ է անցել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սա վարչապետի նշած այն քարտեզներից է, որտեղ հստակ նշված է Հայաստանը, բայց չկա որևէ հիշատակում Ադրբեջանի վերաբերյալ. Էռնեստ Վարդանյան

06/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հանս Հոլբեյնը 1533 թվականին նկարել է «Դեսպանները», որտեղ պատկերել է հայկական գորգ ու գլոբուս, վրան նշված՝ Հայաստան

26/10/2025
Մշակութային

Ինչ կուզեք, գրեք՜, կստորագրեմ, բայց աղաչում եմ, Թուրքիայի լրտես մի՜ գրեք. Հրաչյա Աճառյան

22/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025
Հաջորդ գրառումը

Տեսանյութ. Այրում քաղաքը համարյա ամբողջությամբ ջրի տակ է անցել

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական