Երկուշաբթի, Մայիսի 25, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը. ընդունվել է հռչակագիր, ստորագրվել են փաստաթղթեր

05/05/2026
- Պաշտոնական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանը Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում նախագահական նստավայրում հյուրընկալել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին. հայտնում են Կառավարությունից։

Նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողություն, որի շրջանակում հնչել են ԵՄ և ՀՀ օրհներգները, կայացել է զինվորական քայլերթ։

Հաջորդիվ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցն Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։

Առանձնազրույցից հետո կայացել է ընդլայնված կազմով հանդիպումը։

Ողջունելով Եվրամիության պատվիրակությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է․ «Ինձ համար մեծ պատիվ է ողջունել ձեզ Երևանում՝ Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում։ Այսօր մենք ևս մեր քայլով որակապես նոր մակարդակի ենք բարձրացնում Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները, և պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունը և Եվրոպական Միությունն անցկացնում են երկկողմ գագաթնաժողով»։

Վարչապետի խոսքով՝ Հայաստան-ԵՄ հարաբերություններում արդեն իսկ ձևավորվել է այնպիսի ծանրակշիռ օրակարգ, որն առաջիկայում անհրաժեշտ է լինելու քննարկել հենց գագաթաժողովների մակարդակում՝ ունենալով նաև բավականին մանրամասն և ծավալուն աշխատանք, ինչը և մինչև հիմա արվել է։ «Մենք, իհարկե, նեղ կազմով արդեն առիթ ունեցանք քննարկելու հարցերի բավական լայն շրջանակ և ուրախությամբ եմ արձանագրում, որ մեր օրակարգի բազմաթիվ հարցերի վերաբերյալ մենք ունենք ընդհանրական դիրքորոշումներ և ձևավորված ըմբռնում։ Սա նշանակում է, որ պատշաճ մթնոլորտ է առկա, որպեսզի մենք կենտրոնանանք օրակարգի իրականացման, իրագործման վրա», -ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել այս ընթացքում Եվրոպական Միության ցուցաբերած մեծ աջակցության համար, մասնավորապես՝ ժողովրդավարական և ինստիտուցիոնալ բարեփոխումների ոլորտում։ «Ես բազմիցս առիթ եմ ունեցել ասելու, որ ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների պատահական բերում չէ, այլ ռազմավարություն է, որը գիտակցաբար, որպես որոշում, որդեգրված է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից»,-շեշտել է երկրի ղեկավարը։

Վարչապետ Փաշինյանի գնահատմամբ՝ բոլոր այն բարեփոխումները, որ հնարավոր էր իրագործել՝ հենվելով միայն քաղաքական կամքի վրա, իրականացված են․ «Բարեփոխումների հետագա ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ է ինստիտուցիոնալ, օրենսդրական և փորձագիտական որոշակի ավելի մեծ ներդրում։ Եվ այս առումով, իհարկե, Եվրամիության հետ մեր համագործակցությունը շատ կարևոր է, և ես արդեն իսկ կարող եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին այս հարցում մեզ աջակցելու համար՝ սկսած դատական իշխանության անկախության երաշխիքների հետ կապված խնդիրներից, շարունակած ամենատարբեր, այդ թվում՝ հիբրիդային մարտահրավերներ, դիմակայելու հարցով, որն իհարկե նաև մեր օրակարգի խնդիր է»։

Վարչապետը հավելել է՝ ապատեղեկատվության, ատելության խոսքի տարածումը սոցիալական ցանցերում և նաև երբեմն մամուլում, խնդիր է նաև Եվրամիության շատ երկրների համար․ «Մենք այսօր առերեսվում ենք այդ պրոբլեմի հետ, և իհարկե, մենք հույս ունենք, որ այստեղ ևս Եվրոպական Միությունը մեզ աջակցություն կցուցաբերի փորձի փոխանակման կամ այն գործիքները, որոնք արդեն ներդրվել են Եվրոպական Միությունում, այդ գործիքները, գործիքների բովանդակության շուրջ ավելի մեծ հասանելիություն ենք ակնկալում՝ Հայաստանի Հանրապետությունում դրանք կիրառելու համար»։

Անտոնիու Կոշտան Եվրոպական Միության անունից շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել․ «Երեկ մենք շատ պատմական պահ ապրեցինք՝ առաջին անգամ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողով անցկացնելով։ Այսօր երկրորդ կարևոր պատմական իրադարձությունն է տեղի ունենում՝ առաջին գագաթնաժողովը Եվրոպական Միության և Հայաստանի միջև։ Սա հստակ ազդակ է առ այն, թե ինչպես է Եվրամիությունը ցանկանում հարաբերություններ կառուցել Հայաստանի հետ։ Հայաստանը նոր ժամանակահատված է մտնում՝ խաղաղության, ժողովրդավար ռեժիմի կոնսոլիդացիայի, և սա իսկապես, անշուշտ, լավ միջավայր է ստեղծում մեր երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար»:

Եվրոպական խորհրդի նախագահը հիշեցրել է, որ Եվրոպական Միություն-Հայաստան գործընկերության ռազմավարական օրակարգը որդեգրվել անցյալ տարվա դեկտեմբերին․ «Այդ օրվանից ի վեր մենք ամրացնում ենք և ամրացնում էինք մեր հարաբերությունները: Մենք նաև աշխատում ենք սերտորեն անվտանգային և պաշտպանության ոլորտներում Եվրոպական խաղաղության գործիքի շրջանակում»։

Անտոնիու Կոշտան նշել է, որ անցյալ տարվա ապրիլ ամսվա ընթացքում հաստատված Եվրոպական միության գործընկերության առաքելության նպատակն է ամրացնել Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությունը և այն շոշափելի արդյունք է համատեղ հանձնառությանը՝ մարտահրավերներին համատեղ դեմ առնելուն։ «Մեզ համար կարևոր է պաշտպանել հայ ժողովրդի ազատությունը՝ ընտրելու իր իսկ ճակատագիրը։ Դուք կարող եք ապավինել մեզ՝ միասին անցնելու այս ուղին և միասին ոտնակոխելու մեր ընդհանուր ճակատագրի ուղին: Հայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում անկյունաքարային դեր ունի և նաև փոխկապակցում է Եվրոպան Հարավային Կովկասի միջոցով դեպի Կասպյան ծով և Կենտրոնական Ասիա։ Սա է մեր տարածաշրջանների պատմությունը և սա է նաև ապագան մեր տարածաշրջանների», –ասել է Եվրոպական խորհրդի նախագահը։

Անտոնիու Կոշտան նաև հույս է հայտնել, որ, գագաթնաժողովի արդյունքները հիմք ընդունելով՝ կարող են զարգացնել ռազմավարական գործընկերությունը, համատեղ ապագան խաղաղության մեջ՝ հանուն հայ ժողովրդի և Եվրոպայի բարեկեցության:

Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ առաջին գագաթնաժողովը Հայաստանում հյուրընկալելու համար։ «Միշտ էլ հատուկ կապ է գոյություն ունեցել Հայաստանի և Եվրոպայի միջև, մեր կապերը առասպելների և հինավուրց քաղաքակրթություններից են սերում։ Բայց ոչ միայն մեր պատմությունն ու մշակույթն է, որ մեզ միավորում է, ոչ միայն մեր հինավուրց կապերը, այլ նաև այն հնարավորությունները, որոնք դեռևս մեր առջևում են, դրանք էլ են մեզ միավորում։ Եվ իսկապես, Հայաստանը և Եվրոպական Միությունն ավելի մոտ են, քան երբևէ եղել են։ Մենք լավ առաջընթաց ենք արձանագրում՝ դեպի վիզաներից զերծ ճամփորդություններ Եվրոպայի և Հայաստանի միջև, ներդրումային հոսքեր ապահովելու համար։ 2,5 միլիարդ եվրո արդեն մեր ներդրումային ծրագրում նախատեսված են «Գլոբալ դարպասներ» անվան տակ»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։

Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով՝ Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը գործընկերության համատեքստում կնպաստի համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելուն։ «Հայաստանն իսկապես, ինչպես Դուք ասացիք, ամենակարճ երթուղին է ապահովում դեպի Կենտրոնական Ասիա և Կասպյան ծով Եվրոպայի հետ։ Նախկինում պատերազմի և աշխարհաքաղաքական նկատմամբ բերումով այդ երթուղին փակ էր, այժմ դուք դա փոխում եք՝ շնորհիվ Ձեր խիզախ ընտրության՝ հանուն խաղաղության և ավելի մեծ ինտեգրման Եվրոպական ցանցերի մեջ։ Դրա միջոցով Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային կենտրոն»,-ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը՝ հավելելով, որ Եվրոպան պատրաստ է օժանդակել այդ հարցում։

Ամփոփելով իր խոսքը Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է․ «Շնորհակալություն ձեր սքանչելի հյուրընկալության համար։ Կեցցե՛ մեր գործընկերությունը»։

Գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագիր։

ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով ստորագրվել են նաև մի շարք փաստաթղթեր։ Մասնավորապես՝ տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության վերաբերյալ փաստաթղթի ստորագրում։ Փաստաթուղթը ստորագրել են Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության գլխավոր տնօրինության արևելյան հարևանության և Թուրքիայի հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալին։ Կապակցվածության գործընկերությանը Հայաստանում ներդրումներ կատարելու հետաքրքրվածության կոչին աջակցելու նպատակով Եվրոպական Միությունը հայկական առանցքային ընկերություններին և հիմնադրամներին հանձնել է մտադրության 6 նամակ։

Հաջորդիվ ստորագրվել է սահմանների կառավարման ոլորտում օպերատիվ համագործակցության վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածության նախաստորագրում ՀՀ ներքին գործերի նախարարության և ԵՄ սահմանային և առափնյա պահպանության գործակալության միջև։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության գործադիր տնօրեն Հանս Լեյտենսը։

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին է հանձնել Մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի առաջընթացի զեկույցը։ Այն նաև ներկայացնում է առաջարկություններ բոլոր պայմանների կատարման դեպքում Հայաստանի և ԵՄ միջև մուտքի արտոնագրերի լիարժեք ազատականացման հասնելու վերաբերյալ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երկու անուղեղ ռուսատյացներ, որոնք տեսախցիկի առաջ խոսում են վատ անգլերենով, իսկ տեսախցիկից դուրս՝ հիանալի ռուսերենով. Մեդվեդև

Հաջորդ գրառումը

Եվրոպացի պաշտոնյաներին ուղղակի ձեռնտու չէ նկատել, թե ինչ է կատարվում Հայաստանում. Անուշ Պողոսյան

Համանման Հոդվածներ

Պաշտոնական

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կգա Հայաստան

25/05/2026
Պաշտոնական

Ամերիկյան AECOM ընկերության աշխատակիցները կուսումնասիրեն TRIPP-ի տարածքը

13/05/2026
Պաշտոնական

Իտալիայի վարչապետը Երևանից մեկնել է Բաքու

04/05/2026
Պաշտոնական

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը և Քիր Սթարմերը փոխանակվել են ՀՀ-ի և ՄԹ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրով

04/05/2026
Հաջորդ գրառումը

Եվրոպացի պաշտոնյաներին ուղղակի ձեռնտու չէ նկատել, թե ինչ է կատարվում Հայաստանում. Անուշ Պողոսյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Ցնցող» նախընտրական մանիպուլյացիա. Ախալքալաք – Կարս երկաթուղի. Կարեն Հեքիմյան

24/05/2026

«Ցնցող» նախընտրական ձեռնածություն (մանիպուլյացիա): Փաշինյան Նիկոլն ուրախ է, որ «Ախալքալաք -Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանից արտահանումների...

ԿարդալDetails
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026

«Ղարաբաղը մերը չէր». Փաշինյանի նոր քաղաքական ուղերձը Կովկասի հարցերով  իրանցի փորձագետ  Բորհան Հեշմաթիի ուշադրությունից չի վրիպել ՀՀ  վարչապետՆիկոլ Փաշինյանի՝ Արցախի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Առգրավել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան

24/05/2026

Առգրավել են Արցախի նախագահի հեռախոսը. հայտնել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը: «1. Զինվորական քննչական գլխավոր վարչության հետաքրքրությունը 2023 թվականի սեպտեմբերի...

ԿարդալDetails
Նորություններ

Ուղիղ. Ճակատագրական հայտարարություն. Սամվել Կարապետյան

25/05/2026

Ընտրություններին ընդառաջ` կառավարության վերջին նիստը, մեր ժողովրդի ապագայի համար ճակատագրական հայտարարությամբ։

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական