Սոչիում ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Նախատեսվում է քննարկել հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ և տարածաշրջանային օրակարգ, ինչպես նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում:
Փաշինյանը Պուտինին առաջարկել է քննարկել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակը։
«Հարգելի Նիկոլ Վովայեվիչ մենք պարբերաբար միմյանց հանդիպում ենք։ Այսօր կարող ենք ևս մեկ անգամ խոսել ընթացիկ իրավիճակի մասին երկկողմ և նաև տարածաշրջանային ծրագրով, որի մասին մանրամասն խոսել ենք նախորդ հանդիպմանը Մոսկվայում»,- ասել է Պուտինը։