Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը օգոստոսի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Մոլդովա. հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը օգոստոսի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Մոլդովա՝ նախագահ Մայա Սանդուի հրավերով։
Գերմանիան Մոլդովայի կարևորագույն գործընկերներից մեկն է արդիականացման և մեր երկրի՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացում»,-հրապարակվել է նախագահի աշխատակազմի կայքում։
Հիշեցնենք, որ վերջին անգամ Շոլցը Մոլդովա է գնացել 2023 թվականի հունիսին։ Նա մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը ԵՄ անդամ չհանդիսացող երկրների հարթակ է և ստեղծվել է Ուկրաինայի հակամարտության պատճառով մայրցամաքի վրա ազդող խնդիրների լուծման համար: