Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Ղախաստանում անտառային հրդեհների առթիվ։
«Խորը վշտացած ենք Ղազախստանի Աբայի շրջանում խոշոր անտառային հրդեհների մասին լուրերից, որը մարդկային կյանքեր է խլել ու բազմաթիվ վիրավորներ թողել: Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում աղետից տուժածներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- ասված է գրառման մեջ