Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդի նիստը տեղի կունենա մայիսի 25-ին Մինսկում։
Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
Նիստի մասնակիցները կքննարկեն ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները, ինչպես նաև ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման հարցերը։
«Մասնակիցները կքննարկեն նաև ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման մարմինների և կազմավորումների համատեղ պատրաստմանը, ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող փաստաթղթերը»,– ասվում է կայքում:
Հիշեցնենք` ՀԱՊԿ-ի կազմում 6 պետություն է ընդգրկված` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: