Ուրբաթ, Մայիսի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին. արժևորում ենք նաև այս ուղղությամբ գործադրվող ջանքերին աջակցելու Ղազախստանի պատրաստակամությունը. Միրզոյան

09/04/2026
- Պաշտոնական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երևանում է Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը:

ՀՀ ԱԳՆ-ում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ հանդիպումը:

Նախարար Միրզոյանը ողջույնի խոսքում նշել է.

Երեկ և այսօր առանձնազրույցի ընթացքում մենք քննարկեցինք Հայաստանի և Ղազախստանի միջև ձևավորված ռազմավարական գործընկերության օրակարգի մի շարք հարցեր։ Այժմ ընդլայնված ձևաչափով կշարունակենք մտքեր փոխանակել տարբեր բնագավառներում մեր երկրների համագործակցության տարբեր ուղղությունների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումներին առնչվող հարցերի շուրջ։

Գոհունակությամբ պետք է նշեմ մեր հարաբերություններում արձանագրված դրական և կայուն դինամիկան։ Հագեցած քաղաքական երկխոսությունը, բարձր և բարձրագույն մակարդակներով փոխայցելությունները, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների իրականացումը լրացուցիչ խթան են հաղորդել Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև բազմաոլորտ համագործակցության զարգացմանը։

Իհարկե, պետք է ընդգծեմ, որ մեր հարաբերությունների զարգացման կարևոր փուլ դարձավ ռազմավարական գործընկերության հաստատումը, որը տեղի ունեցավ նախորդ տարվա նոյեմբերին, երբ Հայաստանի Հանրապետության վարչապետը պաշտոնական այց կատարեց Ղազախստան։ Համոզված եմ, որ այդ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն ամուր հիմք են ստեղծել երկկողմ համագործակցության հետագա խորացման համար և այժմ հետևողականորեն կյանքի են կոչվում։

Գոհունակությամբ արձանագրում ենք մեր արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հաստատված փոխգործակցության բարձր մակարդակը՝ կանոնավոր միջգերատեսչական խորհրդակցությունները դիտարկելով որպես գործնական համագործակցության խորացման կարևոր գործիք։

Մեր լայն օրակարգում հատուկ պետք է ընդգծեմ մեկ կարևոր՝ մեր երկու երկրների, տարածաշրջանների տնտեսական զարգացման համար առանցքային ուղղություն՝ փոխկապակցվածությունը: Համոզված եմ, որ տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների հետագա զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերը, այդ թվում՝ Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության տրամաբանությամբ, կնպաստեն տարածաշրջանի տնտեսական ներուժի լավագույնս իրացմանը և միջտարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը։

Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Կենտրոնական Ասիայի և հատկապես Ղազախստանի հետ փոխգործակցության հետևողական զարգացմանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով, այդ թվում՝ առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում։ Այս համատեքստում կարևորում ենք առկա մեխանիզմների արդյունավետ կիրառումը, այդ թվում՝ Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի և այլ համատեղ ձևաչափերի շրջանակներում։

Հարգելի՛ գործընկերներ,

Օգտվելով առիթից՝ պետք է նշեմ, որ Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին։ Արժևորում ենք նաև այս ուղղությամբ գործադրվող ջանքերին աջակցելու Ղազախստանի պատրաստակամությունը։

Ուրախ եմ այս այցի շրջանակներում մտքեր փոխանակել երկարաժամկետ և ինստիտուցիոնալ խաղաղության ամրապնդման հարցերի շուրջ։

Ամփոփելով՝ ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու Ղազախստանի հետ հաստատված փոխշահավետ համագործակցությունը, որը, վստահ ենք, համապատասխանում է մեր ժողովուրդների և պետությունների շահերին։

Մեկ անգամ ևս ողջունում եմ Ձեզ, հարգելի՛ գործընկեր»:

Իր հերթին Երմեկ Կոշերբաևն իր խոսքում նշել է.

«Հայաստանը Հարավային Կովկասում Ղազախստանի համար քաղաքական և առևտրատնտեսական հուսալի գործընկեր է։

Ղազախստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով։ Աստանա ՀՀ վարչապետի այցի ընթացքում ստորագրվեց Ռազմավարական գործընկերության հաստատման վերաբերյալ համատեղ հռչակագիրը։ Այս նշանակալի քայլն անկասկած կամրապնդի մեր հարաբերությունները և նոր էջ կբացի մեր բազմակողմ համագործակցության համար»:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ղազախստանի միջև ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված նախաձեռնությունները, այդ թվում՝ միտված երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ու գործարար կապերի խթանմանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եկեղեցում Դավիթի եղունգները սևացած չէին, նա ուշագնաց չէր լինում. սա ֆիքսենք. ակտիվիստներ

Հաջորդ գրառումը

Դավիթը ստացել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում

Համանման Հոդվածներ

Պաշտոնական

ԱՄՆ պետքարտուղարությունը՝ Ռուբիոյի հայաստանյան այցի մասին

27/05/2026
Պաշտոնական

Ի՞նչ համաձայնագիր են ստորագրել  Մարկո Ռուբիոն և Արարատ Միրզոյանը

26/05/2026
Պաշտոնական

Վարչապետը, հայաստանյան ողջ թիմը ճանապարհ են հարթում ավելի անկախ Հայաստանի համար. Ռուբիո

26/05/2026
Պաշտոնական

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կգա Հայաստան

25/05/2026
Հաջորդ գրառումը

Դավիթը ստացել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում

Ամենաշատ ընթերցվածը

Հրապարակախոսություն

Ինչի՞ մասին էր ԱՄՆ պետքարտուղարի «ոտքի վրա» կատարած այցը Հայաստան. Խոսրով Հարությունյան

28/05/2026

Ինչի՞ մասին էր ԱՄՆ պետքարտուղարի «ոտքի վրա» կատարած այցը Հայաստան։ Արդյո՞ք այն փաստաթղթերը, որոնք ստորագրվեցին օդանավակայանում չէին կարող ստորագրվել ավելի...

ԿարդալDetails
Քաղաքականություն

Մենք պատկերացում չունենք, թե ինչ վատ բան կարող էին թույլ տալ կոնկրետ այս անձինք Հայաստանի նկատմամբ. Զախարովա

28/05/2026

Հայաստանը ոչ պաշտոնապես հայտարարել է ԱԺ ընտրությունների դիտորդական առաքելության ցուցակներում Ռուսաստանի մի շարք քաղաքացիների ընդգրկելու անցանկալիության մասին. հայտարարել է ՌԴ...

ԿարդալDetails
Նորություններ

Փողկապ ուտող շեզոֆրենիկը մեզ խրատներ է տալիս. Գագիկ Համբարյան

28/05/2026

Վրաստանի նախկին նախագահ, շիզոֆրենիկ Սաակաշվիլին, մեզ խրստներ է տալիս` գովազդելով իր նման հիստերիկ Նիկոլին` թե բա նրան ընտրեք ու մի...

ԿարդալDetails
Նորություններ

Ընտրությունների նախաշեմին մայրաքաղաք զորք մտցնելու նուրբ արվեստը. Կարեն Վրթանեսյան

28/05/2026

Բոլորը քննարկում են զորահանդեսը, ցուցադրվող սպառազինությունը, քողարկանախշերի տարօրինակ գույները։ Իրավացիորեն քննարկում են այն, որ սա Նիկոլի նախընտրական քարոզչությունն է (8...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական