Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը շարունակում է աշխատել՝ միաժամանակ ձեռնարկելով անվտանգության անհրաժեշտ և հասանելի միջոցներ։ Այս մասին «Արմենպրես»-ին ասել է Հայաստանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Վահան Հունանյանը:
Հունանյանը նաև հայտնեց, որ հոկտեմբերի 10-ին Կիեւին հասցրած հարվածներից ՀՀ դեսպանության շենքը չի վնասվել: