Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունն իր ջերմ շնորհավորանքներն է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի կապակցությամբ։
Այս մասին նշված է Լեհաստանի ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ.
«Մեր ամենաջերմ մաղթանքները Հայաստանի մեր ընկերներին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Ողջույններ Լեհաստանից»։