Ադրբեջանն «աջակցում է իր կողմից ներկայացված 5 սկզբունքներով խաղաղության պայմանագրի ստորագրմանը, մասնավորապես՝ պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա»։ Այս մասին մայիսի 23-ին ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտի ընդունելության ժամանակ հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւը։
Ալիևն ասել է, որ «Ադրբեջանը, Վրաստանն ու Հայաստանը մեկ հարթակի վրա միավորելու և Հարավային Կովկասի ինտեգրված մոդել ստեղծելու նախաձեռնությունն առաջ է քաշել Ադրբեջանը»։
Հանդիպմանը քննարկվել են նաև տրանսպորտային և հաղորդակցման գծերի բացմանը վերաբերող հարցեր։