Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, հնարավոր է, 37 հոդվածով մեղադրանք առաջադրվի։ «Reuters»-ը գրում է, որ մեղադրական հոդվածներից մեկն, օրինակ, արդարադատությանը խոչընդոտելու նպատակով փաստաթղթեր կոծկելուն է վերաբերում։ Հետաքննության համաձայն՝ Թրամփը, 2021-ին լքելով Սպիտակ տունը, իր հետ ազգային անվտանգությանն ու ԱՄՆ ատոմային ծրագրերին վերաբերող գաղտնի փաստաթղթեր է տարել։ Դրանից հետո էլ նախկին նախագահը խոչընդոտել է, որ կառավարությունը վերադարձնի դրանք։
Թրամփը «TruthВ» սոցիալական ցանցում տեղակացրել է, որ մեղադրանքը չի ընդունում։ Նա նաեւ հավելել է, որ պետական գաղտնիք համարվող փաստաթղթերը դեռ իր նախորդի ժամանակ են գաղտնազերծվել։ Դատարանը սակայն Թրամփի փաստարկները որպես հիմք չի ընդունել։
Ըստ իրավաբանների՝ եթե դատարանը որոշի ամենածանր հոդվածով դատել նախկին նախագահին, ապա նրան մինչեւ 20 տարվա ազատազրկում է սպառնում։
Ս․Վ․