Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եկեք հասկանանք, որ մեր միակ նպատակն Արցախը պաշտպանելն է, այս իրավիճակից դուրս գալու ելքեր ստեղծելը. Ռուբեն Վարդանյան

19/12/2022
- Պաշտոնական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ղեկավարների հետ միասին, շարունակել է  հանդիպումների շարքը շրջաններում: Ինչպես հայտնում է Արցախի Կառավարությունը, այսօր նրանք հանդիպում են ունեցել Ասկերանում:

«Պտանախարարն ու խմբակցությունների ղեկավարները լսել են ասկերանցիներին մտահոգող խնդիրները, պատասխանել նրանց հարցերին, որոնք վերաբերել են  Արցախի անվտանգությանը, ադրբեջանական շրջափակման պայմաններում իրենց կենսակերպը կազմակերպելուն,  միասնականության ու համախմբման, ինչպես նաև ստեղծված  իրավիճակում արդարության ու թափանցիկության  սկզբունքների կարևորությանը:

Պետնախարարը նշել է, որ արդարությունն ու թափանցիկությունը հենց այն սկզբունքներն են, որոնցով առաջնորդվում է կառավարությունը:  «Մենք խաղի կանոններ ենք սահմանել, որոնք նույնն  են բոլորի համար՝ անկախ նրանից պաշտոնյա՞ են, ունևո՞ր են,  կռվե՞լ են հայրենիքի համար, թե՞ սովորական քաղաքացիներ են: Նրանք, ովքեր հայրենիքին  ծառայություններ են մատուցել, իհարկե, պետք է  հարգանքի արժանանան: Բայց  օրենքը գործում է բոլորի համար: Դա շատ կարևոր է, որպեսզի  մարդիկ իսկապես զգան, որ բոլորս միասին ենք և բոլորս պետք է հավասար պայմաններում լինենք»,-ընդգծել է պետնախարարը:

Հարց է հնչել նաև մայր Հայաստանի կողմից Արցախի  ճակատագրի նկատմամբ ոչ բավարար ուշադրության ու անտարբերության վերաբերյալ: Հանդիպման մասնակիցները հետաքրքրվել են նաև իրավիճակից դուրս գալու ուղղությամբ ձեռնարկվող քայլերով:

Ռուբեն Վարդանյանը անտարբերությունը համարել է ամենավտանգավոր երևույթը, իսկ Արցախը հայկական պահելը՝ ողջ հայ ժողովրդի արժանապատվության հարցը. «Մենք ամեն ինչ պետք է անենք, որ Արցախը լինի անկախ, հայկական, և մենք ունենանք անվտանգ ապագա։ Այն, ինչ  հնարավոր է անել այդ նպատակին հասնելու համար՝ անելու ենք։  Եկեք հասկանանք, որ մեր միակ նպատակն Արցախը պաշտպանելն է, այս իրավիճակից դուրս գալու ելքեր ստեղծելը։ Դրա համար մենք աշխատում ենք և՛ ՄԱԿ-ի, և՛ Ֆրանսիայի, և՛ Միացյալ Նահանգների, և՛ Ռուսաստանի հետ։ Մեր ամենակարևոր նպատակին հասնելու՝ Արցախը պահպանելու ու զարգացնելու համար պետք է օգտագործենք  բոլոր միջոցներն ու գործիքները»:

Հանդիպման մասնակից ասկերանցիները նույնպես վստահեցրել են, որ իրենք միասնական են և պատրաստ են առանց խուճապի, առանց դժվարությունների առջև  ընկրկելու պայքարել հանուն Արցախում ապրելու իրենց կենսական իրավունքի: Նրանք նաև իրենց աջակցությունն են հայտնել համազգային հանրահավաքի անցկացման գաղափարին»,- ասվում է հաղորդագրությունում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տիգրան Խաչատրյանը նշանակվեց փոխվարչապետ

Հաջորդ գրառումը

Գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարազատների հետ մշտական կապ ապահովելու նպատակով հստակ հանձնարարություններ են տրվել

Համանման Հոդվածներ

Պաշտոնական

Անահիտ Մանասյանն ընդունել է Վիգեն և Լինդա Էուլջեքջյաններին

29/01/2026
Պաշտոնական

Մենք գիտակցում ենք, որ ազատության թշնամիները չեն քնում. Միրզոյան

28/01/2026
Պաշտոնական

Հաճույքով եմ արձանագրում, որ վերջին տարիներին մեր բանակում տեղի ունեցած բարեփոխումները կարող եմ երկար թվարկել. Փաշինյանի ուղերձը

28/01/2026
Պաշտոնական

Փաշինյանը Դավոսում մասնակցել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման արարողությանը

22/01/2026
Հաջորդ գրառումը

Գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարազատների հետ մշտական կապ ապահովելու նպատակով հստակ հանձնարարություններ են տրվել

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական