Բրյուսելում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։
Մայիսի 14-ին կկայանա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։
Ինչպես երևում է հրապարկված կադրերից, Շառլ Միշելի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումն անցնում է ոչ պաշտոնական մթնոլորտում։
Մինչ եռակողմ հանդիպումը ԵԽ նախագահը առանձին հանդիպում կունենա նաև Ադրբեջանի նախագահի հետ։