ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ավետ Պողոսյանը երկօրյա այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։
Պողոսյանը Մոսկվայում կլինի դեկտեմբերի 7-ից 9-ը։ Նրա հետ Ռուսաստանի Դաշնություն կգործուղվի նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության շուկայի զարգացման վարչության շուկայի հետազոտության բաժնի պետ Արարատ Սահակյանը։
ՀՀ ներկայացուցիչները ռուս գործընկերների հետ կքննարկեն երկկողմ համագործակցության մի շարք հարցեր։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին հանձնարարվել է գործուղումից հետո եռօրյա ժամկետում ապահովել գործուղման արդյունքների մասին հաշվետվության ներկայացումը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն: