ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, Ադրբեջանի նախագահը ներողություն է խնդրել և ցավակցություն հայտնել ռուս խաղաղապահների մահվան համար. հայտնում է Կրեմլը։
Ալիևը Պուտինի հետ զրույցում պատրաստակամություն է հայտնել նյութական օգնություն ցուցաբերել զոհված ռուս խաղաղապահների ընտանիքներին։
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ տեղի ունեցածի մանրակրկիտ հետաքննություն է իրականացվելու. երկու երկրների գլխավոր դատախազությունները սերտ կապի մեջ են։
Պուտինն ու Ալիևը նշել են Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման կարևորությունը։
«ՌԴ նախագահն ընդգծել է Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությունը։ Հաստատվել է Բաքվի պատրաստակամությունը՝ համագործակցելու ռուս խաղաղապահների հետ այդ հարցերի շուրջ»,- հայտնում է «Ռիա նովոստի»-ն։