Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քաղաքապետարանը «մեկ անձից գնման» ընթացակարգով 191 մլն 6 հազար դրամի պայմանագիր է կնքել

10/11/2022
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երևանի քաղաքապետարանը մեծամասշտաբ ամանորյա լուսավորության նախագծի իրականացման համար քաղաքային բյուջեից 191 մլն 6 հազար դրամ է ծախսում։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ Լուսավորության մեծամասշտաբ ծրագիր անցկացնելու մասին քաղաքապետարանը տեղեկացրեց հոկտեմբերի 26-ին։

Այս հայտարարությունից երկու օր անց, ինչպես Factor.am-ին փոխանցված պատասխանում է նշված, քաղաքապետարանը «մեկ անձից գնման» ընթացակարգով 191 մլն 6 հազար դրամի պայմանագիր է կնքել «Սինեմարտ» ՍՊԸ-ի հետ։ Ըստ Գնումների պետական համակարգի՝ այս ընկերությունն առաջին անգամ է պետական գնման մասնակցում և միանգամից «մեկ անձից գնման» ընթացակարգով։ Մեկ անձից՝ առանց մրցույթի, պետական կառույցները գնումներ կատարում են, երբ ժամանակային առումով սահմանափակում կա կամ տվյալ ծառայությունը մատուցողները եզակի ընկերություններ են, ինչպես օրինակ, էլեկտաէներգիայի, բնական գազի կամ ջրի մատակարարման դեպքում։

Ինչ վերաբերում է ժամանակային սահմանափակումներին, ապա Երևանի քաղաքապետարանում դժվար, թե չիմանային, որ հունվարի 1-ին Նոր տարի է, իսկ մինչ այդ պետք է պատրաստվել տոներին։ Մայրաքաղաքի գլխավոր տոնածառը նախատեսվածից շուտ տեղադրվում է նաև այն հանգամանքով պայմանավորված, որ այս տարի դեկտեմբերի 11-ին Երևանում տեղի է ունենալու «Մանկական եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթը, իսկ դեկտեմբերի 5-ին Հայաստան ժամանած մասնակիցները պետք է միացնեն տոնածառի լույսերը։

Այս դեպքում էլ նկատենք, որ Հանրային ՀԸ-ն, որպես այդ մրցույթի կազմակերպիչ, դեռ ապրիլի 6-ին էր հայտարարել, որ միջոցառումը տեղի է ունենալու Երևանում։ Ասել է թե՝ Երևանի քաղաքապետարանն ուներ կես տարուց ավելի ժամանակ՝ մրցույթ հայտարարելու և բաց ու թափանցիկ գնում կազմակերպելու համար։ Իսկ ինչ վերաբերում է լուսային մեծամասշտաբ նախագծին, քաղաքապետարանը չի մասնավորեցնում, թե ինչ է տեղի ունենալու, նշելով, որ անակնկալ է։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Միրզոյանը մեկնում է Փարիզ

Հաջորդ գրառումը

Հարություն Մանուչարյանը նորից է ձերբակալվել. Աստղիկ Հակոբյանն ընտրվեց Բերդ համայնքի ղեկավար

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Որքան գումարի դիմաց են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ընդգրկվել ՔՊ նախընտրական ցուցակում. «Ժողովուրդ»

02/12/2025
Մամուլի տեսություն

Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել․ «Հրապարակ»

02/12/2025
Մամուլի տեսություն

Ինչո՞ւ Արման Թաթոյանը չի մասնակցել քաղբանտարկյալների թեմայով լսումներին. «Փաստ»

29/11/2025
Մամուլի տեսություն

Գագիկ Ծառուկյանի ՍԵԿՏ–ը փակել են. Սա անսպասելի է եղել բոլորի համար. «Հրապարակ»

27/11/2025
Հաջորդ գրառումը

Հարություն Մանուչարյանը նորից է ձերբակալվել. Աստղիկ Հակոբյանն ընտրվեց Բերդ համայնքի ղեկավար

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական