Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը ՔՊ-ականների հավաքում բաց տեքստով է խոսել․ «Հրապարակ»

29/04/2023
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Մենք արդեն գրել ենք, որ ամեն հինգշաբթի «Քաղպայմանագրի» կենտրոնական գրասենյակում կուսակտիվի կամ, այսպես կոչված, Նախաձեռնող խմբի մի քանի ժամանոց հավաքներ են տեղի ունենում, որին մասնակցում է նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Նախաձեռնող խումբը, ըստ էության, ՔՊ-ի կուսակցական ակտիվն է՝ մոտ հազար հոգուց բաղկացած։ Ամեն անգամ մի օրակարգ են ընտրում, նախապես օրակարգի մասին տեղեկացվում է ՔՊ-ականներին։

Այն կուսակցականները, ովքեր հետաքրքրություն են դրսեւորում տվյալ հինգշաբթի օրակարգի նկատմամբ, գրանցվում են, եւ առաջին 50-60 գրանցվողները մասնակցում են այդ շաբաթվա հավաքին, որի ժամանակ կարծիք են հայտնում, հարցեր տալիս առաջնորդին, լսում նրա կարծիքը։ Նախօրեի հավաքի օրակարգը կառավարության հնգամյա ծրագրի ընթացիկ՝ 2022-ի զեկույցի թեման էր։

Սակայն ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ներկաներին հուզել են բացառապես Հայաստանի անվտանգային խնդիրները, Ադրբեջանի հետ փոխհարաբերությունները, խաղաղության պայմանագրի ստորագրման հետ կապված հարցերը եւ արտաքին քաղաքականությունը։

Նիկոլ Փաշինյանը կուսակիցներից չի թաքցրել, որ բարդագույն ժամանակներ են՝ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի համար, ընդգծել է, որ միջազգային հանրությունը եւս հորդորում է՝ հնարավորինս սեղմ ժամկետներում լուծում տալ խնդրին, կնքել խաղաղության պայմանագիրը։ «Բոլորը հոգնել են այս իրավիճակից»,- գրեթե բառացի հայտարարել է Փաշինյանը։

Ինքն անձամբ կարծում է, որ Հայաստանի գոյության շանսն առաջիկա երեք տարիներին դիմանալն է, ստատուս քվոն ձգելը։ Այդ երեք տարիներին Հայաստանը, ըստ Փաշինյանի, կզինվի, կհզորանա եւ այլ դիրքերից հանդես կգա։ Փաշինյանն ասել է՝ եթե երեք տարի դիմացանք, առաջիկա 200 տարին մեր դեմ խաղ չի լինի, հանգիստ կապրենք։

Խոսելով Արցախում ստեղծված իրավիճակի մասին՝ ասել է, որ պահն իսկապես օրհասական է, սակայն պատասխանատվության ողջ բեռը կրկին դրել է ՌԴ-ի ուսերին։ Միեւնույն ժամանակ ասել է, որ Ռուսաստանի դիրքերն այնքան են թուլացել, որ դիմադրելու ունակ չէ։

Փաշինյանը կիսվել է նաեւ Արցախի ճակատագրի վերաբերյալ իր մոտեցումներով, ասել է, որ, բնականաբար, լավագույն լուծումը կլիներ այն, որ ինքնորոշման իրավունքի հետ բոլոր կողմերը հաշվի նստեին, սակայն դա անիրատեսական է։ Եվ կրկին ակնարկել է Ադրբեջանի հետ Արցախի վերաինտեգրման անհրաժեշտության մասին։

Սակայն վերջում ընդգծել է, որ եթե արցախցիների գլխին ցեղասպանության վտանգը կախվի, ապա իր իշխանությունը պարտավոր է օր առաջ ապահովել նրանց՝ Հայաստան տեղափոխելու հարցը։

Ի դեպ, Փաշինյանն այդ հավաքին բավականին սենտիմենտալ տրամադրություն է ունեցել, երկար-բարակ ճառեր է կարդացել պետության եւ հայրենիքի մասին՝ ասելով, որ պետք է բոլորն ունենան այն գիտակցումը, որ հայրենիքն ու պետությունը չտարանջատեն իրարից։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երևի Ալիևը մտածում է Արցախի թեման արդեն «փակ է», պետք է անցել Սյունիքին… Տաթևիկ Հայրապետյան

Հաջորդ գրառումը

Ադրբեջանցիները ռուսների հետ բանակցություններում որոշ կոմպրոմիսի են գնացել․«Հրապարակ»

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ»

07/05/2026
Մամուլի տեսություն

ՔՊ շարքերում խոր անորոշություն է. չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ»

07/05/2026
Մամուլի տեսություն

Հայաստանն ինքը կորոշի. Կալլասը՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հեռանկարի մասին. «Ազատություն»

04/05/2026
Մամուլի տեսություն

ԵՄ-Հայաստան համատեղ հայտարարության տեքստը (բացառիկ). «Հրապարակ»

03/05/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանցիները ռուսների հետ բանակցություններում որոշ կոմպրոմիսի են գնացել․«Հրապարակ»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026

Քարոզարշավի ամեն օր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հանրությանը մի պատկառելի վկայություն, թե ինչու՞ չի կարելի իրեն պահել վարչապետի պաշտոնին: Ամեն...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026

Ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Պուտինը պահանջել է, որ Հայաստանը արագ որոշի՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Եվ հիմա պետք...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական