Երեքշաբթի, Մայիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Տավուշով չի ավարտվելու, լավ իմացեք». Մովսես Հակոբյան. 168.am

03/04/2024
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի 168.am-ի հետ զրույցում ասել է, որ նույնիսկ մանկապարտեզի երեխաները կարող են ասել, թե Հայաստանի անվտանգության համար ինչ նշանակություն ունեն Տավուշի այն տարածքները, որոնց մասին ՀՀ իշխանությունները խոսում են։

«Ինքս այս ամենի վերաբերյալ արդեն կարծիք չունեմ՝ ուշ է, որ խոսում ենք, ինչ-որ բանի օգո՞ւտ է տալիս։ Այս իշխանությունների օրոք ամեն ինչի վերաբերյալ պետք է հակառակն ասես, որ չանեն, հիմա «ճիշտ են անում, որ տալիս են», գուցե այսպես ասելուց հետո չտա՞ն։ Իրենք ամեն ինչի հակառակն են անում։

Իմ խոսքերից զարմանալ պետք չէ, այս ամենին ես անդրադարձել եմ դեռևս երեք տարի առաջ։ Երեք տարի այս նույն հարցերի մասին խոսում եմ՝ Տավուշով չի ավարտվելու, լավ իմացեք։ Բացեք իմ հարցազրույցները, հերթով կարդացեք, կտեսնեք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մովսես Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանն ու հատկապես Տավուշն ի՞նչ անվտանգային խնդիրներ կունենան, եթե իշխանությունը սահմանազատման ու սահմանագծման անվան տակ թշնամուն տա այն տարածքները, որոնց մասին Նիկոլ Փաշինյանը խոսեց Տավուշի մարզում։

Մեր հաջորդ հարցին, թե ստեղծված իրավիճակում ի՞նչ է պետք անել, Մովսես Հակոբյանը նախ պատասխանեց, թե ինչ պետք չէր անել:

«Ժողովուրդն ուղղակի նման ապուշի չպետք է ընտրեր։ Ընտրեք այնպիսի մարդու, ով ունակ է ղեկավարելու։ Ժողովուրդն է որոշում, թե ով պետք է իրեն ղեկավարի, հիմա ժողովուրդը որոշել է, որ Նիկոլը մեզ պետք է ղեկավարի, ինչո՞ւ եք զարմանում։ Ժողովուրդն է որոշել, Նիկոլն էլ ինչպես ուզում, այնպես ղեկավարում է»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Եթե ժողովուրդը փոխի ղեկավարին, ստեղծված իրավիճակում որևէ բան հնարավո՞ր կլինի փոխել, Մովսես Հակոբյանը պատասխանեց.

«Ցանկացած ժամանակ հնարավոր է ինչ-որ բան փոխել, նայած, թե պատկերացումները փոփոխությունների մասին ինչպիսին են»։

Հիշեցնենք, որ մարտի 12-ին Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ցուցադրել էր Հայաստանի իր գծած քարտեզի մակետը, հետո այլ առիթներով պարզաբանումներ տալու համար դիմել էր Հայաստանի մակետի օգնությանը, Տավուշի մարզ այցի ժամանակ էլ  մակետը ներկայացրեց  իր հետ հանդիպման հրավիրված բնակիչներին։

Տավուշի մարզ կատարած այցի ժամանակ սահմանամերձ գյուղի բնակիչներին Նիկոլ Փաշինյանն ասաց՝ այն, ինչն իր գծած քարտեզից ներս է՝ հայերինն է, ինչն այդ քարտեզից դուրս է՝ ադրբեջանցիներինը։ Պարզվեց, որ Տավուշի մի քանի բնակավայր այդ քարտեզից դուրս է թողել, ինչը նշանակում է, որ դրանք հանձնվելու են Ադրբեջանին։

Ամենայն հավանականությամբ, լսելով բնակիչների դժգոհությունը նշված բնակավայրերը թշնամուն հանձնելու վերաբերյալ,  հայտարարել էր, թե կարելի է հիմա դահլիճից դուրս գալ ու ասել, որ որևէ սահմանազատման և սահմանագծման հարց չի լինելու, բայց դա, ըստ նրա, անհետևանք չի մնա։
«…Դա նշանակում է՝ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Հետո ես գիտեմ` ինչ է լինելու պատերազմի վերջում։ Երևանում, որ մի տեղ իրար տենանք, դուք ասելու եք` մենք գյուղացի ժողովուրդ էինք, այդքան ինֆորմացիա չունեինք, բա դու այդքան տեղեկություն չունեի՞ր, բա դու ի՞նչ էիր անում»,- ասել էր նա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երեւանի ավագանու ընդդիմադիր անդամները պահանջում են կանաչապատման ՀՈԱԿ-ի ղեկավարի հրաժարականը. «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

Արման Թաթոյանի հասցեին վիրավորանք ու կեղծիքներ Ադրբեջանի խորհդարանում մարդու իրավունքների պաշտպանության համար

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Իշխանությունը տագնապալից սպասումների մեջ է. «Հրապարակ»

16/05/2026
Մամուլի տեսություն

«Ունեզրկելու ենք, լցնենք բանտերը»․ Իշխանությունը տեռոր է սկսել գործարարների դեմ. «Հրապարակ»

16/05/2026
Մամուլի տեսություն

Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ»

07/05/2026
Մամուլի տեսություն

ՔՊ շարքերում խոր անորոշություն է. չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ»

07/05/2026
Հաջորդ գրառումը

Արման Թաթոյանի հասցեին վիրավորանք ու կեղծիքներ Ադրբեջանի խորհդարանում մարդու իրավունքների պաշտպանության համար

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդիկ, Փաշինյանի աչքերի մեջ նայելով, անգամ հետապնդման վախը հաղթահարած, հայտարարում են՝ նրա պատրանքները հօդս են ցնդել. Նահապետյան

19/05/2026

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ագրեսիվ վարքը և ընդդիմադիր ընտրազանգվածի հասցեին վիրավորական արտահայտությունները գնահատում է որպես...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը հիմա է փնտրում ԵԼՔ. Հակոբ Բադալյան

19/05/2026

Մի բան էլ այս առնչությամբ: Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի անուղղակի դժգոհում է, որ հեղափոխությունը չի եղել ավելի շուտ....

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդ առնվազն պետք է ուղեղի հետ խնդիրներ ունենա, որպեսզի այսպիսի բան անի. Արա Պողոսյան

18/05/2026

Իսկ իրականում սա նման է «ամուսանական բաժանում» օպերացիային։ Նիկոլը սիրում է զոհի դերում իրենց ներկայացնել, թե ինչքա՜ն դժվար կյանք ունի,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հայաստան» դաշինքը դիմել է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին

19/05/2026

«Հայաստան» դաշինքը դիմել է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին․ «Հունիսի 7-ի ընտրությունների նախընթաց ժամանակահատվածն ընթանում է ներքաղաքական մթնոլորտի անթույլատրելի լարվածությամբ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական