«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կոռուպցիոն ռիսկեր պարունակող ամենաթիրախային ոլորտը՝ պետգնումները, գրեթե ամենօրյա լուսաբանման ռեժիմում են` ընթերցողին «ավետելով» հերթական գնման հավանական իրավախախտումը։ Այս պայմաններում իշխանությունը երկրի հարյուրավոր ՀԿ-ներից եւ ԶԼՄ-ներց ընտրել է մեկ առողջապահական ուղղվածության ՀԿ (տե՛ս լուսանկարը), որի չորս անդամը պետք է հսկողություն իրականացնեն միլիարդավոր դրամների գնումների նկատմամբ։
Սա նշանակում է, որ մեկ կազմակերպություն, առանց մրցակցության, ահռելի վերահսկողական պատասխանատվության տակ է: Իսկ մենաշնորհը միայն բիզնեսում չէ, որ վատ հետեւանքներ ունի. այն մերժելի է ամենուր»: