Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Չորրորդ գյուղի կրակոցների կիզակետում պատահական մարդիկ չեն. «Ժողովուրդ»

14/11/2023
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նոյեմբերի 9-ին Չորրորդ գյուղի 10-րդ փողոցում հնչած կրակոցների կիզակետում պատահական մարդիկ կանգնած չեն: Նախնական տեղեկությունների համաձայն՝ կրակոցներ արձակողը Հաղթանակ թաղամասում հայտնի Անտոշն է, որը, ըստ տարածված լուրերի, «ՍԻ ՓԻ ԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈւՊ» ՍՊԸ-ի իրական սեփականատեր Աշոտ Սալազարյանի որդու վարորդն է:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին կրակոցներ էին հնչել Երեւանում՝ Չորրորդ գյուղի 10-րդ փողոցում: Դրան նախորդել էր վիճաբանություն, որը վերածվել էր ծեծկռտուքի, եւ հնչել էին կրակոցներ: Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 10-ից ավել պարկուճներ, քարեր, փայտե մահակներ, կոտրված ավտոմեքենաներ եւ հանցագործության բացահայտման համար կարեւոր իրեր: Հայտնաբերվել է նաեւ BMW մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակին վնասված է եղել: Մեկ հոգի տեղափոխվել էր հիվանդանոց:

Ոստիկաններին հաջողվել է կռվի մասնակիցներից 3 հոգու հայտնաբերել եւ կասկածանքով բերման ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին: Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նշենք, որ 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված «ՍԻ ՓԻ ԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈւՊ» ՍՊԸ-ն 2023 թվականի ընթացքում մեկը մյուսի հետեւից դատական հայցեր է ներկայացրել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի դեմ՝ պահանջելով կայացրած որոշումները անվավեր ճանաչել: Մասնավորապես՝ տեղեկացրել էինք, որ 5 հայց է ներկայացվել հիշյալ մարմնի դեմ, որպեսզի տեսչական մարմինը անվավեր ճանաչի կայացրած որոշումները:

Նկատենք, որ «ՍԻ ՓԻ ԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈւՊ» ՍՊԸ-ն հանդիսանում է Հայաստանում խոշոր վառելիք ներկրող ընկերություն, սակայն, ըստ ամենայնի, տարրական հրդեհային անվտանգության կանոնները չի պահպանում. պետական օղակների թիրախում է հայտնվել ու ստիպված է դատարաններով կարգավորել հարցերը:

Հիշեցնենք նաեւ, որ «Սի Փի Էս Օիլ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2007 թվականին։ «Սի Փի Էս Օիլ»-ի 100% սեփականատերն ու տնօրենը Արթուր Դանիելյանն է, սակայն, ըստ մեր հավաստի աղբյուրների, «Սի Փի Էս» (CPS) ապրանքանիշի ներքո հանդես եկող բոլոր ընկերությունների իրական սեփականատերը Աշոտ Սալազարյանն է: Նրան է պատկանում «Սի Փի Էս Օիլ Քորփորեյշն»-ի 100% բաժնեմասը:«Սի Փի Էս Օիլ Քորփորեյշն»-ն ու «Սի Փի Էս Օիլ»-ը գրանցված են Երեւանի կենտրոնում գտնվող նույն հասցեում»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի իր սպառազինության մատակարարներին. այս առումով մեր երկիրը ճիշտ ճանապարհ է ընտրել

Հաջորդ գրառումը

ՔՊ-ն որոշել է օկուպացնել նաեւ ԿԿՀ անկախ նախագահի պաշտոնը. «Ժողովուրդ»

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

ՔՊ-ական Սարիկ Մինասյանը ֆեյսբուքում հայհոյում է օգտատերերին և «ռազբորկայի» կանչում. «Հրապարակ»

20/04/2026
Մամուլի տեսություն

Փաշինյանը փորձում ու ցանկանում է մոլորեցնել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ»

18/04/2026
Մամուլի տեսություն

Ընտրակաշա՞ռք, թե՞ երկակի ստանդարտներ. «Իմ քայլը» 200 հազար դրամի ֆինանսավորում է խոստանում․ «Հրապարակ»

18/04/2026
Մամուլի տեսություն

Անձնագրային ստվերներ. ո՞ւմ են հասանելի դառնալու մեր կենսաչափական տվյալները. «Փաստ»

18/04/2026
Հաջորդ գրառումը

ՔՊ-ն որոշել է օկուպացնել նաեւ ԿԿՀ անկախ նախագահի պաշտոնը. «Ժողովուրդ»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական