Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ովքե՞ր կզրկվեն շահումով խաղերի մասնակցելու հնարավորությունից. «Ժողովուրդ»

08/07/2022
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հանրային քննարկման է դրել «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախագծով սահմանվում են խաղերին մասնակցելու սահմանափակումները: Ընդ որում՝ արգելվելու է այն քաղաքացիների մասնակցությունը օրենքով սահմանված խաղերին, որոնք հանդիսանում են սոցիալական աջակցության ծրագրի շահառու, օգտվում են պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող սուբսիդավորման որեւէ ծրագրից, հանդիսանում են նպաստառու, ճանաչվել են սնանկ կամ ունեն չմարված պարտավորություններ, գտնվում են սնանկության վարույթում, սպառողական վարկի ընդհանուր ծավալը գերազանցում է տարեկան եկամուտների 40 տոկոսը, հաշվառված են կախվածությունների բուժման ազգային կենտրոնում։

Ավելին՝ այս օրենքի կանոնները խախտելու համար ՊԵԿ-ն առաջարկում է տուգանքներ կիրառել: Օրինակ՝ մոլախաղերի կամ ինտերնետ մոլախաղերի կազմակերպման գործունեությունից ստացված հասույթի մեջ շահումների ծրագրավորված ընդհանուր մեծության նվազագույն չափը պետք է կազմի 90 տոկոս: Եթե խախտվի սահմանված նվազագույն չափը, յուրաքանչյուր խաղային արտադրանքի համար տուգանքի չափը կկազմի 500.000 դրամ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ եթե խախտվել են քաղաքացիներին խաղերին մասնակցության արգելքի ընդհանուր կանոնները, ապա առաջին անգամ խախտման յուրաքանչյուր դեպքի համար տուգանքը կկազմի 2 մլն դրամ, առաջին անգամ խախտումը հայտնաբերելու օրվանից մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ խախտման յուրաքանչյուր դեպքի համար` 5 մլն դրամ: Իհարկե, լավ է ասված, մնում է հականալ, թե թղթի վրա գրված օրենքը ինչպես է կիրառվելու, եւ ով է վերահսկելու այն:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լավրովը Բլինքենի հետ հանդիպման հնարավորության մասին. մենք ոչ մեկի հետեւից չենք վազում՝ հանդիպում առաջարկելով.

Հաջորդ գրառումը

Freedom House-ը Փաշինյանին կոչ է արել՝ «թափանցիկ» ասուլիսներով հանդես գալ

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Դատավորը մերժեց մեղադրանքի կողմի միջնորդություն. Սերժ Սարգսյանի խափանման միջոցը չի փոխվի

05/11/2025
Մամուլի տեսություն

Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. «Հրապարակ»

04/11/2025
Մամուլի տեսություն

Թրամփի որդին Հայաստան կայցելի․«Փաստ»

01/11/2025
Մամուլի տեսություն

Հրաժեշտ՝ բիբլիական Արարատին. որոշումն ուժի մեջ մտավ. «Ժողովուրդ»

01/11/2025
Հաջորդ գրառումը

Freedom House-ը Փաշինյանին կոչ է արել՝ «թափանցիկ» ասուլիսներով հանդես գալ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական