Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ոստիկանները դաժանաբար ծեծել են և բերման ենթարկել ակցիա անողներին. «Հրապարակ»

18/09/2024
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևան-Սևան ավտոճանապարհին, ՀՀ նախկին ՃՈ հենակետի` Աբովյանի Գայի պոստի մոտ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ուղեփակոց է տեղադրում։ Բնականաբար, ճանապարհի երկայնքով տեղակայված խանութների, սննդի կետերի տերերը գոհ չեն, քանի որ ուղեփակոցը փակում է դրանց դիմային մասը, դժվարացնելով մուտքը օբյեկտներ։ 

Եւ նշված օբյեկտների տերերը երեկ փորձել են պարզաբանումներ պահանջել, ինչն ավարտվել է ոստիկանական ուժերի հետ դաժան մարտերով։ «Զովք» սուպերմարկետի աշխատողները, որոնց չի ներկայացվել մայրուղում ուղեփակոց տեղադրելու որոշումը, անհնազանդության ակցիա են իրականացրել, ձեռքերը վեր` կանգնելով ճամփեզրին։ Նրանց ծեծելով, ձեռքերը ոլորելով ու քաշքշելով բերման են ենթարկել Աբովյան քաղաքի ոստիկանություն, և այնտեղ պահել են մի քանի ժամ, բաց են թողել միայն երեկոյան 17․00-ի սահմաններում։ 

Իր գործողությունների  կապակցությամբ ոստիկանությունը երեկ պարզաբանեց, թե «Երևան-Սևան ավտոճանապարհի բնականոն գործունեությունը ապահովելու նպատակով» ուղեփակոց է տեղադրվում Սեւան -Երեւան ավտոմայրուղու Վերին Պտղնիի հատվածում, ոստիկաններն էլ հասարակական կարգն են ապահովում։ 

«15 անձ ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար բերվել է ոստիկանության Կոտայքի բաժին /Ոստիկանության զորքերի օրինական պահանջը չկատարելը- Ս․Ս․/։ Սա որևէ կերպ որևէ տնտեսվարողի գործունեությունը խոչընդոտելու նպատակ չի հետապնդում, ապահովվում է ավտոճանապարհի բնականոն երթևեկությունը, երթևեկության մասնակիցների անվտանգությունը միջպետական ճանապարհի կողային հատվածում», – ասված է ոստիկանության պատասխանում։ 

Թե ինչու են մարդկանց ծեծել-ջարդել, վնասվածքներ հասցրել, ձեռք ու ոտք ոլորել, չի բացատրվում։ Չի ասվում նաև, թե ինչու չեն ներկայացրել տնտեսվարողին, այսինքն, «Զովքի» ղեկավարությանը, պետական մարմնի որոշումը, որով սահմանված է տվյալ վայրում ուղեփակոց տեղադրելու փաստը եւ հիմնավորումը։ Մինչդեռ խանութի աշխատողները հենց այդ փաստաթուղթն են պահանջել, և ամենևին չեն խանգարել իրենց աշխատանքներին։ 

«Մենք չենք ասում՝ մի դրեք էդ պատնեշը։ Ընդամենը ասում ենք՝ գծագիր կա՞, որ տեսնենք, որտեղ է սկսվում, որտեղ է ավարտվելու պատնեշը», – ասում է «Զովք» առևտրի ցանցի փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանը։ Հիմա պատնեշը ձեր խանութի դիմացը փակե՞լ է։ «Միայն մերը չէ, երևի, 800 մետր տեղ բոլոր տնտեսվարողների դիմացը փակել են։ Բայց մի հատ հասկանանք, եկել են, ասում են՝ հասարակական կարգ ենք պաշտպանում, նրանք անկարգության կարգ են պաշտպանում, հենց իրենք են անկարգություն անում։ Հիմք ենք ուզում, չեն տալիս», – նշեց Ռաֆայել Խաչատրյանը։

Նրա հետ խոսեցինք, երբ Աբովյանի քաղմասից իր փաստաբանի հետ ուղևորվում էր դատաբժշկի մոտ։ «Ես գնում են դատաբժիշկների մոտ, որովհետև ինձ դաժանաբար ծեծել են։ Գլխիս են հարվածներ հասցրել, վիրահատված մեջքիս, արյունոտ վերքեր կան մարմնիս, ձեռքս է վնասված, չեմ էլ զգացել, ինչով են խփել։ Մեջքիս հարվածելով, մի քանի հոգով տանում էին, իրենց ասում եմ՝ մի խփեք, ես բան չեմ անում, տանում եք, գալիս եմ, խի՞ եք ծեծում։ Ծեծելով մտցրին ավտոները, մի 20-40 մարդ, ես չեմ էլ տեսել ստույգ քանի հոգի են տարել։ Սրանով չի ավարտվելու», – ասում է Ռաֆայել Խաչատրյանը։ Ըստ նրա, Կոտայքի մարզի ոստիկանապետն անձամբ է մասնակցել քաշքշուկին եւ ինքն էլ ոչ պատշաճ բառեր օգտագործել։ «Խանութի մեջ կանգնած եմ, ասում եմ՝ սա մեր իրավաբանն է, կլսե՞ք մեր իրավաբանին։ Հազար ներողություն, բառացի ցիտում եմ իր խոսքերը՝ սիկտիր եղի։ Բրդեց ինձ, բա՝ «զախվատ արեք սրան»։ Ու տենց` ծեծելով, ոտքերով, ձեռքերով, բռունցքով հարվածելով, տարան խանութի դեմից։ Բոլոր տեսանյութերը կան», – ասում է ցանցի փոխտնօրենը։ 

Նա պատրաստվում է հաղորդում ներկայացնել ոստիկանների բռնությունների վերաբերյալ։ «Զովք» սուպերմարկետների ցանցն արդեն տևական ժամանակ է իշխանության թիրախում է։ Քանի որ այն աչքի է ընկնում համեմատաբար էժան գներով, իշխանությանը կից գործող օլիգարխները հավանաբար փորձում են մրցակցին մեջտեղից հանել։ Անցյալ տարեվերջին այստեղ խուզարկություններ էին իրականացրել, «Զովքին» մեղադրում էին հարկերը թաքցնելու մեջ, խուզարկություններ իրականացրեցին։ Ի՞նչ շարունակություն ունեցավ այդ պատմությունը։ «Որևէ շարունակություն չունեցավ, – ասում է Ռաֆայել Խաչատրյանը, –  քանի որ մեղսագրում էին արարք, որը չէին կարողանում հիմնավորել՝ հարկեր թաքցնելը»։ Այնուամենայնիվ, ըստ որոշ լուրերի, սուպերմարկետների ցանցը խոշոր տուգանք է վճարել»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շոյգուն Թեհրանում հաստատել է իր աջակցությունը միջանցքների և Ադրբեջանի հետ հաղորդակցության հարցում Իրանի քաղաքականությանը

Հաջորդ գրառումը

Սիրվարդը դարձել է Սիվիկ. Փոխնախարարը անգամ իր անունն է դարձրել ՔՊ «պաշտոնաթերթի» անունով. «Ժողովուրդ»

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Արշակ Սրբազանին մեղադրում են սպանության, հանցաշխարհի հետ կապի մեջ․ «Հրապարակ»

19/11/2025
Մամուլի տեսություն

Սամվել Ալեքսանյանին ստիպել են. «Հրապարակ»

18/11/2025
Մամուլի տեսություն

Ռոմանոս Պետրոսյանի գործունեության ժամկետն ավարտվեց. ինչ է սպասվում ՀԷՑ-ում. «Ժողովուրդ»

18/11/2025
Մամուլի տեսություն

Երեւանում նախատեսված խորհրդավոր միջոցառման` աղոթքի նախաճաշի մեկնարկը հարթ չի անցել. «Հրապարակ»

15/11/2025
Հաջորդ գրառումը

Սիրվարդը դարձել է Սիվիկ. Փոխնախարարը անգամ իր անունն է դարձրել ՔՊ «պաշտոնաթերթի» անունով. «Ժողովուրդ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական