Չորեքշաբթի, Մայիսի 14, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շարունակում ենք ականատես լինել արտահայտվող մտահոգությունների, բայց ոչ գործնական քայլերի. ՄԻՊ

23/07/2023
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մենք շարունակում ենք ականատես լինել արտահայտվող մտահոգությունների և հայտարարությունների միայն, բայց ոչ գործնական քայլերի:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ` տված հարցազրույցի ժամանակ այս մասին ասել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

«Աշխարհում որևէ երկրի օմբուդսմենի հասատությունը այդ աստիճան և այդպիսի խորությամբ փաստահավաք աշխատանքներ չի իրականացնում իր մանդատի շրջանակներում` իր ժողովրդի իրավունքների խախտումների մասին արձանագրող և բարձրաձայնող: Բոլոր զեկույցներն ուղիղ դրվում են միջազգային տարբեր դերակատարների սեղաններին. մենք չենք բավարարվում միայն մի խողովակով նրանց հասցնելով, այսինքն` ոչ միայն հրապարակում ենք դրանք, այլ նաև` առանձին էլեկտրոնային հասցեներով ուղարկում ենք հազարավոր մարդկանց, խնդրում մեր ներկայացուցչություններին և Հայաստանի Հանրապետության դիվանագետներին տարբեր երկրներում ուղիղ տպագիր տարբերակով այդ զեկույցները, հայտարարությունները տարածել միջազգային կազմակերպություններում և տարբեր պետությունների արտաքին քաղաքական գերատեսչություններում: Ինչու՞ է, սակայն, այս վիճակը: Ես առիթ ունեցել եմ խոսելու դրա մասին և Ազգային ժողովում կայացած տարեկան հաղորդման շրջանակներում ունեցած ելույթիս ընթացքում նշել եմ, որ մարդու իրավունքների պաշտպանության օրակարգը մղվել է երկրորդ պլան: Տարբեր քաղաքական, աշխարհաքաղաքական, տնտեսական շահերից ելնելով` պետությունները շատ հաճախ վճռականություն չեն ցուցաբերում մարդու իրավունքների պաշտպանությունը գործնական քայլերով ապացուցելու համար: Ես միայն սա եմ տեսնում: Այսինքն` իրազեկման, ահազանգման այն բոլոր գործողությունները, որոնք իրականացվել և այսօր էլ շարունակում են իրականացվել ոչ միայն մեր, այլ նաև սփյուռքյան մեր կառույցների, Արցախի արտաքին գործերի նախարարության կողմից, տարբեր անհատների կողմից, ավելի քան բավարար են համարժեք պատասխան տալու և արձագանքելու համար: Բայց, ցավոք սրտի, մենք շարունակում ենք ականատես լինել մտահոգությունների և հայտարարությունների միայն, և ոչ գործնական քայլերի: Ես, ամեն դեպքում, կարծում եմ, որ մենք չպետք է հուսալքվենք, այլ, պետք է նաև դատապարտենք միջազգային հանրության այդ վարքագիծը` պահանջելով, որ մտահոգություններից արդեն մեկ քայլ առաջ անցնեն` կատարեն գործնական քայլեր, այդ թվում` Ադրբեջանի նկատմամբ պատժիչ գործողությունների կիրառում: Կարծում եմ, որ մեր համառության, վճռականության և հուսալի աշխատանքի շնորհիվ մի օր նաև այդ արդյունքը կարող ենք գրանցել»,-նշել է Գ.Ստեփանյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տոպրակի մեջ հայտնաբերված նորածին տղան «Մուրացան» ԲԿ-ում մահացել է

Հաջորդ գրառումը

Վանաձորյան միջոցառման ամենածանր պահը բեմից դրոշի հեռացումը չէր, այլ այն, թե ռեժիմի ստրուկներն ինչպիսի ջանասիրությամբ էին թևերը ոլորում Արցախի դրոշը ծածանողին

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Արևմտյան ընկերությունները վտանգավոր նյութեր են փորձարկում հայ կանանց, երեխաների և հաշմանդամների վրա․ «Հրապարակ»

14/05/2025
Մամուլի տեսություն

Աննա Հակոբյանին «հողատու» անվանած պապիկին մեղավոր ճանաչելը գին ունի. Ժորա Չիչոյանը կդառնա Երևանի քրեական դատարանի նախագահ

13/05/2025
Մամուլի տեսություն

Վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները կջնջվեն համացանցից․ «Ժողովուրդ»

13/05/2025
Մամուլի տեսություն

Շուշին չպետք է հիշել. «Հրապարակ»

10/05/2025
Հաջորդ գրառումը

Վանաձորյան միջոցառման ամենածանր պահը բեմից դրոշի հեռացումը չէր, այլ այն, թե ռեժիմի ստրուկներն ինչպիսի ջանասիրությամբ էին թևերը ոլորում Արցախի դրոշը ծածանողին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

ՔՊ-ն պարտադիր թող էսօրվա իրենց «թուրք» համարողներին ուղղված հայհոյանքը դարձնի ՔՊ նախընտրական կարգախոս. Վլադիմիր Մարտիրոսյան

14/05/2025

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է. «Փաշինյանին պետք է հուշել, որ Ռ. Քոչարյանով իր կորցրած ընտրազանգվածին հետ բերելու ու հետո նույն...

ԿարդալDetails

Ահա թե ինչպես են փորձում կարգավորել Հայաստան–Թուրքիա հարաբերությունները. դուք խայտառակություն և ամոթ եք. Էդմոն Մարուքյան

14/05/2025

Ռոբերտ Քոչարյանի դերը Արամ Սարգսյանի հղիության պատմության մեջ. Նաիրի Հոխիկյան

14/05/2025

Ժողովրդի ընտրյալ կոչվածները հանդես եկան «վարպետաց դասով»՝ հաջորդաբար դրսևորելով շնագայլերին հատուկ ագրեսիվություն. Սենոր Հասրաթյան

14/05/2025

Անպատկառության ու “безотчётник”-ության այս շքերթը կանգնեցնել է պետք. Մամիկոն Ասլանյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական