«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգում դեռ խառնաշփոթ է, որը պայմանավորված է նոր գլխավոր դատախազի նշանակման մասով։
Մասնավորապես, համեմատություններ են արվում առ այն, որ Արթուր Դավթյանը ՀՀ դատախազության համակարգից է եղել, եւ տարբեր հարցերով կարողացել են նրա հետ զրուցել եւ ընդհանուր հայտարարի գալ շատ հարցերում, իսկ, ահա, Աննա Վարդապետյանը համակարգից չէ, ուստի գլխավոր դատախազի հետ կապը կտրվում է, եւ դատախազների համար առավել բարդ շրջան է սկսվում։
Չի բացառվում, որ շատ դատախազներ լքեն համակարգը։ Գլխավոր դատախազի տեղակալների մասով արդեն գրել էինք, որ նրանք կհեռանան: Նշենք, որ գլխավոր դատախազ ընտրված Աննա Վարդապետյանը պաշտոնը կստանձնի սեպտեմբերի 15-ին, սակայն մինչեւ այդ արդեն նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, կադրերի փնտրտուք է, շատերը հրաժարվում են աշխատել նրա հետ, եւ շուտով ազատման դիմումների շարք կլինի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում