Չորեքշաբթի, Մայիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նույն ձեւով այդ գիշերն իմ ձեռքն էր բռնել ու չէր թողնում, որ գնայի. «Հրապարակ»

20/05/2026
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հանրային վայրում բացահայտ անպարկեշտ, հայհոյախառն բառապաշարի եւ սպառնալիքների կիրառումը խուլիգանություն է: «Իսկ երբ առկա են ֆիզիկական բռնության տարրեր ու կոչեր եւ պաշտոնական դիրքի ակնհայտ չարաշահում, արարքը դառնում է քրեաիրավական գնահատականի հստակ հիմք»,- ՔՊ քարոզարշավի ժամանակ Փաշինյանի անհավասարակշիռ պահվածքն Արաբկիրում երեկ այսպես է իր էջում բնութագրել իրավապաշտպան Զարուհի Փոստանջյանը:

Պարզվում է՝ հենց Զարուհու տան մոտ է Փաշինյանն իր քարոզն իրականացրել: Նրան տեսնելով՝ վարչապետը սկսել է բղավել․ «Ստահակ, դու Սերժ ես, դու Ռոբ ես» եւ այլն: Թեեւ, ինչպես իրավացիորեն նկատում է Էդմոն Մարուքյանը, ոչ ոք Զարուհուց շատ չի քննադատել Սերժին ու Ռոբին:

«Ես մեր տան մոտ էի, նա այնտեղ քարոզարշավ էր անում, հեռու էի, չեմ լսել, թե ինքն ինչ է գոռում, հետո տեսանյութով եմ տեսել: Բայց նա ինձ տեսել է, սկսել է գոռգոռալ»,- պատմում է Փոստանջյանը: Այլ կերպ ասած՝ նա կարմիր կտորի դեր է կատարել կատաղած ցլի համար: Բայց ի՞նչ է եղել ի սկզբանե, ինչո՞ւ է այսչափ հունից դուրս գալիս Փաշինյանըիրեն տեսնելով, գուցե ինչ-որ պատճա՞ռ կա:

«Չեմ կարող ասել հստակ: Երեւի, որովհետեւ տեսել եմ իրեն վատ վիճակներում, հիստերիայի մեջ ընկած: Եղել է, որ առաջարկել է իր հետ «Ելք» դաշինքով հանդես գալ, հիշո՞ւմ եք, ես մերժել եմ, գուցե դրանից է, գուցե՝ 16 տարի առաջվա դեպքերից»։ Եվ պատմում է, որ 16 տարի առաջ՝ 2010 թվականին, երբ Փաշինյանը «Կոշ» ՔԿՀ-ում էր, իրեն գիշերով զանգահարել է Աննա Հակոբյանը, թե դիմակավորված անձինք հարձակում են գործել ամուսինը ահավոր վիճակում է: «Ես այդ պահին երեխայիս կրծքով կերակրում էի:

Այդ ժամանակ փաստաբաններն իրավունք չունեին մուտք գործել մեկուսարանի տարածք, օրենքը թույլ չէր տալիս: Նրա փաստաբանները չէին կարողացել գնալ, միայն պատգամավորներին էին թույլ տալիս: Կինն ասաց՝ խնդրում եմ, էլի, անպայման գնանք, ես կգամ քո հետեւից: Էնպես խոսեց, որ ընտրություն չունեի, երբ նման բան են ասում, չես կարողանում մերժել: Գնացինք, ամբողջ գիշեր այնտեղ ենք եղել»,- վերհիշում է Զարուհի Փոստանջյանը մեզ հետ զրույցում:

Նա ասում է, որ Փաշինյանը չի մանրամասնել, թե ինչ հարձակում է եղել, ովքեր են եղել, ինչ են արել իրեն: «Էն բառերը, որ երեկ գոռգոռում էր, նույնը այն ժամանակ էր գոռգոռում՝ ուզում եք էս անեք, ուզում եք էն անեք, ձեռքիցս քաշում էր, չէր թողնում, որ դուրս գամ խցից: Ընդամենը գոռում էր, որ իր վրա հարձակվել են դիմակավորված անձինք, ծեծել են, ուզել են սպանել: Իր խնդիրն այն էր, որ իրեն չթողնեն «Կոշում», տեղափոխեն այլ քրեակատարողական հիմնարկ, եւ այդպես էլ եղավ: Մենք մնացինք մինչեւ լույս, ու դրանից հետո նրան տեղափոխեցին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ»,- պատմեց Փոստանջյանը:

Մեր հարցին, թե հնարավո՞ր է՝ խաբում էր, մանիպուլացնում էր ձեզ, պարզապես ուզում էր տեղափոխվել այլ ՔԿՀ, պատասխանեց. «Ես ի՞նչ իմանամ, ինքը կիմանա, պետք է իրենից հարցնել»: Մայիսի 18-ին Փաշինյանի հունից դուրս գալը զայրացրել է իրավապաշտպանին: Նա իր ֆեյսբուքյան էջում վերլուծել է վարչապետի վարքագծի պատճառները՝ նշելով, որ դա գալիս է անցյալի վախերից, ենթագիտակցական բարդույթներից, սեփական անխոցելիության զգացողության կորստից, ներքին խուճապիցքաղաքացիների քննադատության հետեւանքով, «Կոշ» ՔԿՀ-ում իրեն «կզըցնելու», «չոքըցնելու» եւ համապատասխան տեղը «կոխելու» իրական սպառնալիքներն են դեր խաղացել:

Այս բառապաշարը փաստաբանն այդ բարդույթներով է բացատրում: Նա Փաշինյանին անվանում է «քաղաքական դիջեյ», «փողոցային Շարիկով», որի հանձնարարությունը կատուներ ոչնչացնելը, այլեւս պահանջված չէ:
«Հայտնվելով սուր սթրեսի մեջ եւ բախվելով անզեն կնոջ երկաթյա ու անպատասխանելի հարցադրումներին՝ նա անճարությունից անցավ ֆիզիկական ճնշման՝ քաշելով կնոջ թեւից, եւ պայթեց հիստերիկ, հայհոյախառն բղավոցներով՝ կզըցնելու եմ, չոքըցնելու եմ, կոխելու եմ»,- գրել է Զարուհի Փոստանջյանը:

Հարցին, թե ինչն է Փաշինյանի պահվածքում ամենաշատն իրեն զայրացրել, փաստաբանը պատասխանում է. «Ֆիզիկական հպումը մարդուն, օտար կնոջն անթույլատրելի է: Ինչ ծայրահեղ վիճակում պետք է նա լինի, որ կպչի օտար կնոջը: Նույն ձեւով այդ գիշերը, Կոշի բանտում նա իմ ձեռքն էր բռնել ու չէր թողնում, որ գնայի»: Ի դեպ, 2010 թվականին այն ժամանակ քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի վրա դիմակավոր անձանց հարձակման վերաբերյալ քրեական վարույթը 2020 թվականին վերսկսվել էր` հավանաբար, հենց Փաշինյանի պահանջով: Ճիշտ է, նա այլ կերպ է դա ներկայացնում:

«2010թ.-ին «Կոշ» ՔԿՀ-ում դիմակավորված անձինք ինձ վրա հարձակում էին գործել: Ճիշտն ասած, երբ ես դարձա վարչապետ, հիշեցի այդ գործի մասին: Մտածում էիես հիմա այս գործով պե՞տք է հետաքրքրվեմ, թե՞ չհետաքրքրվեմ: Հետո մտածեցի, որ ամոթ է, հիմա էլ պիտի ասեն սկսել է իր անձնական գործերով զբաղվել»,- պատմել էր Փաշինյանը 2020-ին:

Ըստ նրա, մի քաղաքացի հայտնել է, որ տեղյակ է` ով է այդ հարձակումը կազմակերպել, դիմում է գրել, գնացել է ցուցմունք տալու: Թե ինչ եղավ այդ գործի ճակատագիրը, դատախազությունը չի հայտնում, գրավոր հարցում են պահանջում: Հայտնի է, որ 2020 թվականին այս գործով հարցաքննել էին այն ժամանակվա «Կոշ» քրեակատարողական հիմնարկի ղեկավար Լյովա Բաղդասարյանին: Մեր տեղեկություններով, նա ասել էր, որ որեւէ կապ չունի եւ չի կարող ունենալ այդ դեպքի հետ: Նրան մեղադրանք չի առաջադրվել: Չի բացառվում, որ հարձակում չի եղել:

«Հրապարակ օրաթերթ»

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բորբոսնած կեղծ հնություն է, մարդիկ կան, պարզվում է՝ ձրի են. Բագրատ Միկոյան

Հաջորդ գրառումը

Իշխանական տագնապի դրսևորումները. իրավական կամայականությունից մինչև «շարիկովյան» բնազդներ. Զարուհի Փոստանջյան

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Իշխանությունը տագնապալից սպասումների մեջ է. «Հրապարակ»

16/05/2026
Մամուլի տեսություն

«Ունեզրկելու ենք, լցնենք բանտերը»․ Իշխանությունը տեռոր է սկսել գործարարների դեմ. «Հրապարակ»

16/05/2026
Մամուլի տեսություն

Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ»

07/05/2026
Մամուլի տեսություն

ՔՊ շարքերում խոր անորոշություն է. չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ»

07/05/2026
Հաջորդ գրառումը

Իշխանական տագնապի դրսևորումները. իրավական կամայականությունից մինչև «շարիկովյան» բնազդներ. Զարուհի Փոստանջյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդիկ, Փաշինյանի աչքերի մեջ նայելով, անգամ հետապնդման վախը հաղթահարած, հայտարարում են՝ նրա պատրանքները հօդս են ցնդել. Նահապետյան

19/05/2026

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ագրեսիվ վարքը և ընդդիմադիր ընտրազանգվածի հասցեին վիրավորական արտահայտությունները գնահատում է որպես...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Էնվեր փաշա, Հիտլեր, Մաո, Պոլ Պոտ և չկայացած լրագրողը. ուրեմն ո՞վ է մեղավոր. Արթուր Խաչիկյան

19/05/2026

Դժվարին իրավիճակում առաջնորդը դժվար որոշումներ է կայացնում։ Նա հենց նրա համար էլ առաջնորդ է, որպեսզի ստանձնի այդպիսի որոշումներ կայացնելու պատասխանատվությունը։...

ԿարդալDetails
Նորություններ

Գաղտնիք ասեմ, ФСБ-ի եֆրեյտոր Փաշինյանն է, շուտով սերժանտ կդառնա, շան տեղ մի դրեք էդ լուրերին․ Սամվել Կարապետյանը՝ The Insider-ի հրապարակման մասին

19/05/2026

Գաղտնիք ասեմ, ФСБ-ի եֆրեյտոր Փաշինյանն է, շուտով սերժանտ կդառնա, շան տեղ մի դրեք էդ լուրերին. լրագրողների հետ զրույցում ասել է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Կարող է սկսվել մի գործընթաց, որի գինը Հայաստանի համար ճակատագրական է լինելու. Վահե Դավթյան

19/05/2026

Մայիսի վերջին Աստանայում նախատեսվում է ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների նիստը, որի ընթացքում, ըստ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի, քննարկվելու է նաև Հայաստանի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական