Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Միայն պառակտվածությանը վերջ տալով՝ կարող ենք փրկել Արցախը․ Արցախի թեմի առաջնորդ․ «Իրավունք»

28/06/2023
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Իրավունք» թերթը գրում է․ «Արդեն 199-րդ օրն է՝ Արցախի Հանրապետությունը շրջափակված է Ադրբեջանի կողմից: Այս ամենով հանդերձ, սակայն, Արցախում կյանք կա, արեւ կա՝ չնայած անձրեւոտ եղանակին, ամենօրյա պայքար կա, որ կարծրացնում է մեր հայրենակիցների ամուր պայքարի ոգին: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով տոտալ շրջափակման հետեւանքներին, ասաց Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը` ընդգծելով.

— Յուրաքանչյուր աղետ վտանգավոր է, բայց առավել վտանգավոր եւ մտահոգիչ է, երբ մենք գիտենք աղետի ակունքը, այն բերողին եւ անգամ այս իրավիճակում չենք մտածում ազգովի համարժեք պատասխան տալ այդ աղետին: Տեսեք, մենք շատ լավ գիտենք բնական աղետների դեմ պայքարի ձեւը, բայց այսօր քաջ գիտակցելով աղետի ակունքը, մենք կա՛մ չենք պայքարում, կա՛մ շատ քիչ ենք պայքարում: Արցախում այսօր ոչ թե հումանիտար, հոգեբանական, այլ` մահաբեր աղետ է, որը ժամ առ ժամ փորձում է խեղդել Արցախ աշխարհը: Այս աղետի դեմ պայքարի միակ զենքը, միակ ուժը՝ պայքարն է չորս կողմից Արցախը պաշարած թշնամու դեմ: Միայն համատեղ ներուժն ու հավատն է հնարավոր դարձնելու առկախված աղետի չափերի նվազեցմանը:

— Սրբազան, այդ համախմբման ներուժը տեսնո՞ւմ եք այսօր:

— Այո՛, ներքին ներուժը ես տեսնում եմ ժողովրդի մեջ: Մնում է փոքր-ինչ ժայթքում, իսկ այդ ժայթքելու գործընթացը կախված է մի քանի անձերից, ովքեր պետք է այդ քաջությունը ունենան եւ վերցնեն ղեկը իրենց ձեռքը: Այդ պոտենցիալը ես ոչ միայն տեսնում եմ, այլ այն առկա է: Որովհետեւ հնարավոր չէ հայի պատվին, արժանապատվությանը անընդհատ վնասեն, եւ հայը մնա անտարբեր: Հայը անտարբեր չէ եւ անգամ այս իրավիճակում պատրաստ է համարժեք պատասխան տալ ցանկացած սադրանքի, ընդամենը մի փոքր կայծ է անհրաժեշտ` հայի ուժը նորից վերածնելու համար:

— Սրբազան, Դուք փորձե՞լ եք դիմել թշնամական երկրի հոգեւորականներին, չէ՞ որ դա էլ կարող է իր ազդեցությունը ունենալ:

— Գիտեք, ես միանշանակ դեմ չեմ նման երկխոսության, բայց տեսնելով այն հոգեւոր այրերին, ովքեր պարբերաբար գալիս են Դադիվանք, կներեք, բայց ես նրանց մեջ երկխոսության գնալու պոտենցիալ չեմ տեսնում: Նման հանդիպումներ ամենաբարձր մակարդակով բազմիցս են եղել` դեռ Վազգեն Վեհափառի շրջանից սկսած, բայցեւ որեւէ հանդիպում նշանակալից դեր չի խաղացել: Ադրբեջանցի հոգեւոր այրերը ուղղորդվում են մեկ կետից, եւ այդ կետը հակահայ, հակաքրիստոնեական արժեքների ամրապնդումն է:

Մենք լրջորեն պետք է մտածենք, թե ինչ մարտահրավերների առաջ ենք կանգնած: Ադրբեջանն ինչ ուզում՝ անում է, իսկ մենք կցոդի դերում ենք այսքան ժամանակ. կիսատ-պռատ պատասխաններ ենք տալիս, մինչդեռ վաղուց պետք է նախաձեռնությունը մեր ձեռքը վերցնեինք, դառնայինք թելադրող… Ինչքա՞ն կարելի է կցորդի դերում լինել: Վերջ ի վերջո, պետք է, չէ՞, ցույց տալ, որ հայ ժողովուրդը պոտենցիալ ունի, որ Հայաստանն Արցախի կողքին է: Սա այն հարցն է, որ պետք է կուսակցական հայացքները մի կողմ դնել ու համախմբվել: Ես ճգնաժամից դուրս գալու այլ ճանապարհ չեմ տեսնում: Միայն պառակտվածությանը վերջ տալով՝ կարող ենք փրկել Արցախը»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

#SOSArtsakh. բողոքի ակցիաները շարունակվում են. ուղիղ

Հաջորդ գրառումը

Շատ լավ գիտակցում ենք, որ մեր զավակների մահվան և հայրենիքի կորստի համար գլխավոր պատասխանատուն Նիկոլն է․ «Որդիների կանչ»

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ»

09/04/2026
Մամուլի տեսություն

Մոտ 30 ՔՊ-ականներ Փաշինյանին վարչապետի պաշտոնում չեն տեսնում. «Ժողովուրդ»

01/04/2026
Situation at the Mother See of Holy Etchmiadzin, Armenia
Մամուլի տեսություն

Մեռած են ու թաղած չեն. ինչ է կատարվում տիրադավերի շրջանում․ «Իրավունք»

31/03/2026
Մամուլի տեսություն

Կա՛մ ինձ կընտրեք, կա՛մ նոր պատերազմ կպատվիրեմ ձեր դեմ․ «Հրապարակ»

21/03/2026
Հաջորդ գրառումը

Շատ լավ գիտակցում ենք, որ մեր զավակների մահվան և հայրենիքի կորստի համար գլխավոր պատասխանատուն Նիկոլն է․ «Որդիների կանչ»

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական