Երեքշաբթի, Հունիսի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հանրապետության հրապարակի շենքերը դատարկ են եւ շուտով կդառնան վթարային. «Հրապարակ»

08/11/2022
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետության հրապարակը՝ հարակից շենքերով, անցյալ դարի սկզբից մեր քաղաքի ճարտարապետական հպարտությունն է եղել, թամանյանական Երեւանի գլուխգործոցը։ Այսօր շենքերի մի մասն անգործության է մատնված եւ աստիճանաբար վթարային է դառնում։

Պետությունը կա՛մ արդեն ազատվել է դրանցից՝ վաճառելով այս կամ այն մեծահարուստին, կա՛մ էլ ուզում է ազատվել։ Կենտրոնական փոստի շենքը, օրինակ, մի քանի անգամ է դրվել աճուրդի, բայց այդպես էլ գնորդ չի գտնվել։ Այն շարունակում է մնալ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հաշվեկշռին։

ԱԳՆ նախկին շենքն ավելի քան 51 միլիոն 271 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամով 2012 թվականին գնեց արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը։ Այսօր այն վատ վիճակում է եւ շուտով վթարային կդառնա։ Երեւանի սրտում գտնվող շենքն անգործության է մատնված, թեեւ արգենտինահայ գործարարը ժամանակին մեր կառավարությանը խոսք էր տվել այդտեղ 5-աստղանի հյուրանոց կառուցել։

Մեր կառավարությունն էլ, ի դեմս պետգույքի կառավարման վարչության այն ժամանակվա ղեկավար Արման Սահակյանի, շատ ուրախացած, որ շենքը շուկայականից մոտ երեք անգամ թանկ է վաճառվում, հաճույքով հավատացել էր Էռնեկյանի «մորս արեւին» ու առանց որեւէ պայման դնելու, առանց իրացման վերջնաժամկետ նշելու 14 հազար քմ տարածքով անշարժ գույքը տվել էր Էռնեկյանի «Տանգո» ընկերությանը։

Այն ժամանակ մեծ աղմուկ բարձրացավ մամուլում։ Բայց կառավարությունը թքած ունեցավ հանրության կարծիքի վրա եւ իր արածն արեց։ Միակ պահանջը, որ դրվել էր, շենքի պահպանությունն էր, այն էլ՝ միայն արտաքին տեսքի, իսկ փոփոխության դեպքում՝ համաձայնեցումը մշակույթի նախարարության հետ, քանի որ ԱԳՆ նախկին շենքը պատմամշակութային ժառանգություն է եւ հուշարձան:

1 տարի անց Էռնեկյանը նոր խոստում տվեց՝ ոչ թե 5-աստղանի հյուրանոց, այլ Հանրապետության հրապարակի այդ շենքում թանգարան է կառուցելու։ Նորից ոչինչ չարվեց։ Հեղափոխությունից հետո էլ՝ արդեն 2018 թվականին, Հայաստանում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրիոլաբեիտիան հայտարարեց, որ ԱԳՆ նախկին շենքում «Հայաստանի ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանն» ուզում է նոր բիզնես կենտրոն կառուցել։ Սա արգենտինահայ հեքիաթասացի արդեն երրորդ խոստումն էր։ «Նախագիծը թույլ կտա ավելացնել Հայաստանում արգենտինական ներդրումների ծավալները»,- ասել էր դեսպանը։

Բայց 4 տարում կրկին որեւէ շարժ չեղավ։ Շենք ներս չեն թողնում, վթարային է դարձել այն, թե ոչ, արդյոք իրականացվե՞լ են պահպանության ծախսերը, տաքացվո՞ւմ է շենքը, թե ոչ՝ հայտնի չէ։ Մեր տեղեկություններով, այժմ շենքը չշահագործվելու հետեւանքով փլուզման վտանգի առաջ է։ Քաղաքապետարանում չգիտեն, թե կա՞ արդյոք նախագիծ՝ շենքի վերակառուցման հետ կապված, այնտեղից մեզ ուղարկում են պետգույքի կառավարման կոմիտե՝ որպես տվյալները հավաքագրող մարմին, իսկ կոմիտեից ասում են, որ, իրենց տեղեկություններով, որեւէ նախագիծ՝ ԱԳՆ նախկին շենքի հետ կապված, ներկայացված չէ։

Չնայած Էռնեկյանի բիզնեսներին մոտ կանգնած աղբյուրները հավատացնում են, որ մեկ տարի առաջ նախագիծ է ներկայացվել քաղաքապետարանին, սակայն այն քնեցվել է։ Ինչո՞ւ Էռնեկյանը չի կատարել խոստումները, ԱԳՆ շենքն ինչո՞ւ չի շահագործվում։ «Բիզնես է: Մի օր մի լավ բան կանի»,- ասում է արգենտինահայ գործարարի «Զվարթնոց» օդանավակայանում երկար տարիներ աշխատած հասարակության հետ կապերի պատասխանատու Գեւորգ Աբրահամյանը։ Այնպես չէ, որ գործարարը փող չունի, բիզնեսի գործերը վատ են, ու դա է պատճառը, որ չի կատարում Հայաստանի Հանրապետությանը տված խոստումը։

Դանդաղ մահվան է դատապարտված նաեւ Հանրապետության հրապարակում գտնվող Արհմիությունների նախկին շենքը։ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի նախկին պետ Միքայել Փիլիփոսյանը երկար պայքարեց, բայց չկարողացավ պահել իր շենքը։ Այն 2004-2005 թվականներից մաս-մաս օտարվել է, իսկ վերջնական գնորդը մոսկվաբնակ գործարար, «Հայյաթ» հյուրանոցի սեփականատեր Մուրադ Սարգսյանն էր։ 2008-ին ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիան տեղափոխվեց «Էրեբունի» հյուրանոցի երկրորդ մասնաշենք, որը եւս հանգուցյալ Մուրադ Սարգսյանն էր գնել։

Արհմիության շենքը, այսպես ասած, փոխանակեցին «Էրեբունի» հյուրանոցի տարածքի հետ։ «Արհմիությունները ձեռք բերեցին Մուրադից շենքը, նորոգեցին ու նստեցին այնտեղ։ Հիմա էլ այնտեղ են։ Կիսատ-պռատ բաներ էին մնացել, Մուրադի մահից հետո նրա եղբայրը՝ Վայոց Ձորի նախկին մարզպետ Սամվել Սարգսյանը, այդ գործարքն ավարտեց։ Մամուլում կարդում եմ՝ Ռոբերտ Քոչարյանն է վաճառել եւ այլն։

Իրականում նա ոչ մի կապ չունի էդ շենքի վաճառքի հետ, բացարձակ հերյուրանք է։ Դա Մուրադ Սարգսյանի ընտանիքի սեփականությունն է»,- ասում է Մուրադ Սարգսյանի հին ընկերներից մեկը, ով մոտ է նրանց ընտանիքին։ ՀԱՄԽ-ի շենքը ներկայում մեջ-մեջ է արված մի քանի տնտեսվարողների միջեւ՝ Z group, Senior, Converse Bank։ Բայց ամբողջությամբ անգործության է մատնված։ Այնտեղ աշխատում էր հոլստեյն, որը նախկինում հանդիպումների վայր էր։ Բայց հիմա ամբողջ շենքը դատարկ է, ո՛չ հանդիպումների վայրն է աշխատում, ո՛չ հոլստեյնը կա, ո՛չ էլ՝ «Senior» հյուրանոցը։ 2016 թվականից շենքը դատարկ է»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրար հաջորդող ընդդիմադիր հարթակները չգիտակցեցին, որ աղետը ոչ թե նոյեմբերի 9-ն էր, այլ՝ սեպտեմբերի 27-ը

Հաջորդ գրառումը

Ռուբեն Վարդանյանը հայտնել է 5 խորհրդականների անունները

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026
Մամուլի տեսություն

Նույնիսկ զինծառայողներ են բերվել` քաղաքացիական հագուստներով. «Հրապարակ»

28/05/2026
Մամուլի տեսություն

Փաշինյանի անվտանգության բարձրաստիճան նախկին սպան տեղեկություններ է փոխանցել ընդդիմադիրներին

27/05/2026
Մամուլի տեսություն

Ինչպես է ՔՊ-ի Հերիքնազ Տիգրանյանի կարողությունը աճել քաղաքական «նահանջի» ֆոնին. «Ժողովուրդ»

22/05/2026
Հաջորդ գրառումը

Ռուբեն Վարդանյանը հայտնել է 5 խորհրդականների անունները

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
Նորություններ

Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է ՔՊ պահանջով․ Գեղամ Մանուկյան

01/06/2026

«Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը գրում է. «Նոր Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է հայկական (իմա՝ իրենց, ՔՊ)...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընտրության գնալը պարտադիր է, եթե ցանկանում ենք կասեցնել Հայաստանի ներկա կործանարար ընթացքը. Արմեն Այվազյան

02/06/2026

Ինձ հաճախ հարցնում են, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում ում կառաջարկեի քվեարկել։ Այս հարցին հստակ պատասխանել չեմ կարող, քանի որ ինքս...

ԿարդալDetails
Նորություններ

Եթե Ալենը ճիշտ է ասում, բա դավաճանությունը էլ պոզով ու պոչո՞վ է լինում… Արա Պողոսյան

01/06/2026

Եթե Ալենը ճիշտ է ասում, բա դավաճանությունը էլ պոզով ու պոչո՞վ է լինում... Եթե հայկական կողմն է պահանջել հանձնել թշնամուն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական