Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կառավարությունը գաղտնի որոշմամբ է սահմանել կիրանցեցիներին պարտադրված՝ գույքից հրաժարվելու դիմումները. «Փաստինֆո»

24/07/2024
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գույքից հրաժարվելու մասին կիրանցեցիներին բաժանված դիմումների ձեւերը հաստատվել են ՀՀ կառավարության գաղտնի որոշմամբ։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ կառավարությունից՝ միաժամանակ արձանագրելով, որ գերակա շահ ճանաչելու որոշում չի կայացվել։

«Փաստինֆոն» հուլիսի 1-ին հարցում էր ուղարկել կառավարություն՝ խնդրելով տեղեկություն տրամադրել՝ Կիրանցում տեղի ունեցող գործընթացների շուրջ մի շարք խնդրահարույց հարցերի վերաբերյալ։ Հարցմանը՝ օրենքով նախատեսված 5-օրյա ժամկետում պատասխան չտրամադրելով՝ նշել էին, որ անհրաժեշտ է 30-օրյա ժամկետ։ Օրենքով դա նախատեսված է լրացուցիչ ուսումնասիրություն կատարելու համար, եւ 25 օր անց ուղարկված գրությամբ հայտնել են, թե բարձրացված հարցերը հիմնականում կանոնակարգվում են կառավարության գաղտնի որոշմամբ։ Ավելին՝ պարզվում է՝ գաղտնիք է նաեւ, թե կառավարության այդ գաղտնի որոշումը երբ է կայացվել։

Այսպես՝ առաջին հարցով ՀՀ կառավարությունից լրատվամիջոցն ակնկալել է տեղեկանալ, թե Կիրանց բնակավայրից որքան հողատարածք է գերակա շահ ճանաչվել, երբ։ Գերակա շահ ճանաչված հատվածից որքանն է հանդիսանում համայնքային սեփականություն, որքանը՝ մասնավոր սեփականություն։ Ի պատասխան՝ կառավարությունից շեշտել են՝ «Կիրանց բնակավայրում գերակա շահ ճանաչելու գործընթաց չի կազմակերպվել»։

Մեկ այլ հարցով խնդրել են հայտնել, թե Կիրանցի բնակիչներին սեփականության դիմաց առաջարկվող փոխհատուցումը ինչ ակտով է կանոնակարգվում։ Կա՞ն մշակված չափորոշիչներ, որոնց հիմա վրա որոշվելու են սահմանազատման արդյունքում մասնավոր սեփականությունից զրկված քաղաքացիներին տրամադրվող փոխհատուցման չափը, պայմանները։ Եթե այո, ապա երբ է հաստատվել եւ ում կողմից։

«Գործընթացը կարգավորվում է կառավարության որոշմամբ, որը գաղտնի է»,- կարճ հայտնել են կառավարությունից՝ ավելացնելով, որ գաղտնի է նաեւ այն, թե քանի անձի է տրամադրվելու փոխհատուցում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գեղարքունիքում հայտնաբերվել է Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակի առաջին կեսին թվագրվող դամբարանադաշտ

Հաջորդ գրառումը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ասուլիսը՝ ուղիղ

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ»

09/04/2026
Մամուլի տեսություն

Մոտ 30 ՔՊ-ականներ Փաշինյանին վարչապետի պաշտոնում չեն տեսնում. «Ժողովուրդ»

01/04/2026
Situation at the Mother See of Holy Etchmiadzin, Armenia
Մամուլի տեսություն

Մեռած են ու թաղած չեն. ինչ է կատարվում տիրադավերի շրջանում․ «Իրավունք»

31/03/2026
Մամուլի տեսություն

Կա՛մ ինձ կընտրեք, կա՛մ նոր պատերազմ կպատվիրեմ ձեր դեմ․ «Հրապարակ»

21/03/2026
Հաջորդ գրառումը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ասուլիսը՝ ուղիղ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական