2022-ի դեկտեմբերի 19-ին լեհական Զաբժեի քաղաքային խորհուրդը միաձայն որոշում է ընդունել «Հայ Առաքելական Եկեղեցու Լեհաստանի եպիսկոպոսության հիմնադրման 655-ամյակը և Հայ համայնքի բազմադարյա ներկայությունը հիշատակող հուշարձան» տեղադրելու վերաբերյալ։
Քաղաքային խորհրդի նիստին ներկա է գտնվել ծրագրի հեղինակ եւ նախաձեռնող Զաբժեում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Հրաչյա Բոյաջյանը, որը ներկայացրել է հուշարձանի տեղադրման անհրաժեշտությունը։

«Օրեր». Պրահա