«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի առաջնորդած շարժման երթը դեպի Երեւան իրավապահ համակարգում որոշակի գործընթացների կասեցման պատճառ է դարձել։
Մասնավորապես, մեզ հասած լուրերի համաձայն՝ մի շարք քրեական վարույթներով անցնող անձանց ներքին կարգով հասկացրել են, որ մի փոքր սպասեն իրենց քրեական վարույթների հարցով, մինչեւ հասկանան՝ երթը գա, հասնի Երեւան, ի՞նչ իրավիճակ է լինելու, որից հետո պարզ կլինի ընթացքը։ Դատելով իրավիճակից՝ իրավապահ համակարգում մտավախություններ կան, որ, միգուցե, երթը հասնի Երեւան, ու իրավապահ համակարգում գործընթացներ սկսվեն. ուստի արդեն իսկ առկա քրեական վարույթներով նոր նախաձեռնություններ անելու ժամանակը չէ»։