Կիրակի, Մայիսի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ է անհրաժեշտ «նոր ռեժիմով» Վրաստան մեկնելու համար. «Փաստ»

01/07/2023
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն օրեր առաջ հավանություն էր տվել «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի վավերացմանը: Նշվում էր, որ արդեն հուլիսից Հայաստանի քաղաքացիները Վրաստան, իսկ Վրաստանի քաղաքացիները Հայաստան կկարողանան ճամփորդել նաև նույնականացման քարտերով: Հունիսի 26-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը:

«Փաստ» թերթը մինչ այդ հարցում էր ուղարկել ՀՀ ԱԳՆ՝ խնդրելով պատասխանել, թե ո՞ր օրվանից կարող են Հայաստանի քաղաքացիները Վրաստան մտնել նշյալ ռեժիմով: ԱԳՆ-ից պատասխանել են, որ համաձայնագիրը ներկայում անցնում է ուժի մեջ մտնելու համար նախատեսված ներպետական ընթացակարգեր՝ Միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքի համաձայն, և վերջնական հստակություն լինելու դեպքում մոտ օրերս կհայտարարեն այդ մասին։ Երեկ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը նաև հայտարարություն տարածեց, որտեղ նշվում է. «Որպես հաջորդ քայլ, համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է կողմերի միջև համապատասխան ամսաթվի հաստատում: Համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի ԱԳՆ կողմից՝ տեղադրվելով պաշտոնական հարթակներում»:

Մենք հարց էինք ուղարկել նաև՝ կապված հին նմուշի անձնագրերում օտարերկրյա պետությունում վավերականության ժամկետի կնիքի հետ կապված: ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարող է ճամփորդել նույնականացման քարտով, եթե ՀՀ սահմանային անցակետը հատելիս ՀՀ համապատասխան շտեմարանում երևում է, որ վերջինս ունի ՀՀ քաղաքացու վավեր անձնագիր՝ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում օտարերկրյա պետությունում վավերականության ժամկետի նշումով։ Այսինքն, հին նմուշի անձնագրերում, այսպես կոչված, «կլոր կնիքը» կամ, ինչպես ժողովրդի մեջ է ընդունված ասել, վիզայի կնիքը պարտադիր պետք է լինի՝ անկախ նրանից, թե որ փաստաթղթով կճամփորդեք»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հասել ենք առհասարակ Ղարաբաղյան հիմնախնդրի էության խեղաթյուրմանը․ «Փաստ»

Հաջորդ գրառումը

Բարձրագույն դատական խորհրդի անդամները կիրակի օրը հավաքվելու են. «Ժողովուրդ»

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնվել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026
Մամուլի տեսություն

Նույնիսկ զինծառայողներ են բերվել` քաղաքացիական հագուստներով. «Հրապարակ»

28/05/2026
Մամուլի տեսություն

Փաշինյանի անվտանգության բարձրաստիճան նախկին սպան տեղեկություններ է փոխանցել ընդդիմադիրներին

27/05/2026
Մամուլի տեսություն

Ինչպես է ՔՊ-ի Հերիքնազ Տիգրանյանի կարողությունը աճել քաղաքական «նահանջի» ֆոնին. «Ժողովուրդ»

22/05/2026
Հաջորդ գրառումը

Բարձրագույն դատական խորհրդի անդամները կիրակի օրը հավաքվելու են. «Ժողովուրդ»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնվել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնվեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական